Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2011 թ. սեպտեմբերին: Այս մասին հաղորդել է Բարձրագույն զինվորական խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ Շահինը: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն:
Մինչ այդ կվերացվի 1981 թվից երկրում գործող արտակարգ դրությունը. «Մենք նախկինում էլ էինք հայտարարում, որ խորհրդարանական և նախագահական ընտրությունները չեն կարող անցկացվել, քանի դեռ երկրում գործում է արտակարգ դրությունը»,- նշել է նա: Նախագահական ընտրությունների ժամկետը դեռ չի նշանակվել:
Մենք այսօր տեղեկացրել էինք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որոնց համաձայն, զինվորականները տեղափոխել էին նախագահական ընտրությունների ժամկետը 2012 թ. աշուն: Սակայն հետագայում զինվորականները հերքել էին այդ լուրերը` վերահաստատելով նախկինում արված այն հայտարարությունները, համաձայն որոնց, զինվորական ժամանակավոր իշխանությունները ցանկանում են օր առաջ փոխանցել իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված նախագահին և խորհրդարանին: