Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Ներիշխանական խաղը բարդանում է

Այն, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միտված են 2017-18 թթ. ընտրական ցիկլին և լիովին տեղավորվում են սույն ցիկլին նախապատրաստության շրջանակներում, ընդունում են անգամ ոչիշխանական ուժերը՝ առաջատար ԲՀԿ-ի շուրթերով հայտարարելով, որ արտահերթ ընտրություններ օրակարգում չկան, և որ դրանք կբերեն ֆորս-մաժորի, որը Հայաստանին պետք չէ: Տեղի է ունենում ընտրական հերթական ցիկլից առաջ վերադասավորումների բուռն գործընթաց, որն ակտիվ փուլ մտավ դեռ 2014-ի ապրիլին կառավարության փոփոխությամբ, և դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ ամեն ինչ ոչ թե ավարտվում է, այլ նոր է միայն թափ հավաքում:

«Շրջանառության հարկի մասին» օրենքը, ըստ էության, այդ փուլի հանգրվաններից մեկն է, և պատահական չէ, որ, օրինակ, հունիսին ԲՀԿ-ն կողմ է եղել այդ օրենքին, այսօր միանում է դրա դեմ բողոքող ցուցարարներին, կամ ցուցարարները, չգիտես ինչու, լուռ ընդունեցին օրենքի ընդունումը հունիսին, իսկ այսօր, երբ այն արդեն կիրառման էր հասել, սկսեցին բողոքել:

Այս ամենը վկայում են, որ սոցիալական կոնկրետ խնդիրը ենթարկվում է ներհամակարգային շահարկման, և վերադասավորումների փուլում ամեն մի իշխանական կամ համակարգային բևեռ փորձում է խնդիրը ծառայեցնել առավելագույն նպաստավոր և առաջնային դիրքերի հասնելու համար: Միևնույն ժամանակ, տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ ներհամակարգային խաղն իսկապես բարդանում է, և տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնք վկայում են մեծ չափի անորոշությունների մասին:

Գլխավոր խնդիրը, ըստ էության, այն է, որ չկա առանցքային թիրախ: Այսինքն՝ հստակ է, որ Սերժ Սարգսյանը 2018-ին հեռանալու է՝ անկասկած ձգտելով ամեն կերպ պահպանել ազդեցությունը և հնարավորության դեպքում նաև ներկայությունը իշխանությունում: Սակայն միևնույն ժամանակ պարզ է, որ նախագահ այլևս չի լինելու, և անկասկած լինելու են որոշակի նոր կադրային լուծումներ: Սրան զուգահեռ, սակայն, հնարավոր թեկնածուների՝ ժառանգորդի հավանական թեկնածուների շրջանակում Սերժ Սարգսյանը զերծ է մնում որոշակիություն մտցնելուց և նպաստում է տարբեր անունների շրջանառմանը: Ընդ որում՝ այս անունները բավական ծայրահեղ բևեռներում են՝ Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան, չի բացառվում Ռոբերտ Քոչարյանի տարբերակը, միևնույն ժամանակ, անգամ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանի տարբերակը չի բացառվում:

Այս իրավիճակում, երբ հստակ չէ կոնկրետ լուծումը, հետևաբար՝ նաև թիրախը, ներիշխանական գործընթացները, այսպես ասած, բրոունյան շարժման տրամաբանությամբ են ընթանում՝ զերծ մնալով մեկ որոշակի հստակ գծից, ինչը նաև հենց վերջին օրերի իրադարձություններն են վկայում, երբ հունիսին ձեռք-ձեռքի տված ԲՀԿ-Հովիկ Աբրահամյան իրավիճակը այսօր փոխվում է մի վիճակի, երբ Հովիկ Աբրահամյանը ստիպված է, թեկուզև մարտավարական մանևրների տրամաբանությամբ, բայց հրապարակավ մեղադրանքներ հղել ԲՀԿ-ին Մարտի 1 ուզելու համար, կամ ԲՀԿ-ի, այսպես ասած, քոչարյանական թևին:

Սերժ Սարգսյանը փորձում է առավելագույնը քաղել այս իրավիճակից և պոտենցիալ դաշինքը՝ Հովիկ Աբրահամյան-ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան, հնարավորինս երկար պահելով շահերի պարբերական բախման տիրույթում, ըստ էության, մաշել ինչքան հնարավոր է, մինչև որ ստիպված կլինի արդեն որոշակիացնել, թե ինչ տարբերակով է իրականացնելու վերարտադրության գործընթացը, և ըստ այդմ՝ ժառանգորդության ինչ տարբերակի վրա է կատարվելու ընտրությունը:

Այս ընթացքում Սերժ Սարգսյանի համար առանցքային ֆիգուր է դարձել Վովա Գասպարյանը, որը հավանական ժառանգորդների շարքում չէ, սակայն գործընթացների առումով այս պահին երևի թե առավել կարևոր ֆունկցիոնալ նշանակություն ունի Սարգսյանի համար, քանի որ նրա վրա է դրված «ժանդարմի» առաքելությունը:

Այս առումով պատահական չէ, որ վերադասավորումների մեկնարկից ի վեր Հովիկ Աբրահամյանին և ոչիշխանական ուժերին խանգարում են ոչ այնքան պոտեցիալ մրցակիցները, որքան Վովա Գասպարյանը, որի պաշտոնանկությունը պահանջելու գաղափարը հրապարակ նետեց ՀԱԿ-ը, սակայն ինչպես երևում է՝ գաղափարը չի ընդունվել ԲՀԿ-ում և Հովիկ Աբրահամյանի մոտ այն պատճառով, որ այս տանդեմի միջև ի հայտ են եկել որոշակի առավել սկզբունքային անհամաձայնություններ առկա իրավիճակի և հետագա զարգացումների մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում