«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ երբեք բավարարված չի լինում ակումբում իր աշխատանքով, բայց նաև չի ընդունի իրեն հասցեագրված քննադատությունը:
«Ես երբեք բավարարված չեմ լինում իմ աշխատանքով: Պարզապես փորձում եմ անել ամեն հնարավորը: Եթե ցանկանայի լքել ակումբը, կանեի դա: Անընդհատ քննադատության եմ ենթարկվում վերջին 7 տարիների ընթացքում, սակայն զգում եմ, որ ամենաբարդ տարին ակումբում առաջինն էր:
Ես վստահ եմ, որ ակումբը աճ է գրանցել գլխավոր մարզչի իմ պաշտոնավարման օրոք: Ինքներդ կարող եք համեմատել և գնահատել ակումբի վիճակն այն ժամանակ և ներկայումս»,- մեջբերում է The Mirror-ը մասնագետի խոսքը:









































