Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

«Հայկական աշխարհի» շեյխական բաղադրիչը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առեւտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին բավականին պատկառելի պատվիրակությամբ (մոտ 40 գործարարներով) ժամանել է Հայաստան:
Նպատակը հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովին մասնակցելն էր, որ տեղի ունեցավ երեկ: Զարգացման հայկական գործակալության կողմից կազմակերպվող այս տիպի համաժողովները, սովորաբար, չափազանց անպտուղ միջոցառումներ են, գումարների փոշիացում, ինչպես նաեւ իշխանական քարոզչամիջոցների դատարկ եթերը հերթական անիմաստությամբ լցնելու լավ առիթ: Բայց այս համաժողովը փոքր-ինչ տարբերվում է հենց թեկուզ այն պատճառով, որ ԱՄԷ-ից, իսկապես, բավականին լուրջ պատվիրակություն է եկել: Ի՞նչը կարող էր ստիպել այդ գործարարներին իրենց գործերը թողնել ու գալ Հայաստան, մի երկիր, որի հետ ԱՄԷ-ի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է ընդամենը 43 մլն դոլար (2009թ. տվյալներով): Այդքան գումար արաբական մի շեյխը ծախսում է միայն մի ամսվա իր ընթացիկ ծախսերը հոգալու համար: Հայաստանը աշխարհի ու տիեզերքի զանազան կենտրոններ դարձնելու ու ներդրումներ ներգրավելու գույնզգույն հեքիաթներին էլ արդեն ոչ ոք չի հավատում, թեեւ իշխանությունների ներկայացուցիչները դեռեւս իներցիայով շարունակում են դրա վերաբերյալ ձանձրալի լոլոներ կարդալ: «Մենք վստահ ենք, որ այս գործարար համաժողովի շնորհիվ հնարավորություն կլինի ավելի լավ հասկանալ միմյանց, ու այն գրավչությունը, որ ունի այսօր ՀՀ-ն ներդրումներ կատարելու առումով:
Մեզ համար հետաքրքրական են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, միջուկային ֆիզիկայի, միջուկային բժկության բնագավառները, ինչպես նաեւ զբոսաշրջությունը, շինանյութերի արտադրությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը, քաղցրահամ ջրի արտահանման խնդիրը: Կարծում եմ` Էմիրությունների համար հետաքրքիր կլինի ծանոթանալ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող ծրագրերի հետ, որը ենթադրում է ազատ տնտեսական գոտու ստեղծում` գյուղմթերքների վերամշակման եւ արտահանման նպատակով», – ասաց վարչապետը երեկվա համաժողովի ժամանակ:
Բայց եթե փորձում ենք հասկանալ, թե իրականում ի՞նչն է շահագրգռել ԱՄԷ-ի ներկայացուցիչներին գալ ՀՀ եւ դեռ ավելին` առաջարկել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական ու անցկացնել նաեւ ԱՄԷ-ում, գալիս ենք միայն մի եզրակացության: Այն է` ՀՀ-ից ԱՄԷ կապիտալի արտահոսքը հասել է այնպիսի չափերի, որ որոշակի հետաքրքրություն է առաջացրել արաբների մոտ: Բանն այն է, որ ԱՄԷ-ն հանդիսանում է օվշորային գոտի, այսինքն` այստեղ բերվող դոլարների ծագման վերաբերյալ ոչ ոք հարց չի տալիս:
Բայց այնուամենայնիվ նմանատիպ հոսքերը անձնական շփումների միջոցով կարգավորելու եւ, ինչու չէ, նաեւ մեծացնելու որոշակի անհրաժեշտություն առաջանում է, հատկապես երբ խոսքը մեծ ծավալի գումարների մասին է: Հայտնի է, որ երբ մեր բաշխիչ ցանցերը կառավարությունը ջրի գնով վաճառեց անհասկանալի ծագմամբ ինչ-որ «Միդլենդ Ռեսոուրսիս Հոլդինգ» ընկերության, որն էլ մի քանի տարի անց չափազանց բարձր գնով վաճառեց ցանցերը ռուսական «ՌաոՅեԷս»-ին, ՀՀԿ-ական գործարար Հարություն Փամբուկյանը, որի անունը կապվում էր «Միդլենդ Ռեսոուրսիս Հոլդինգի» հետ, մոտ հիսուն միլիոն դոլար տարավ ԱՄԷ: Հայտնի է նաեւ, որ մեր մի շարք այլ հանրապետական գործարարներ ԱՄԷ-ում փոքր հյուրանոցներ են ձեռք բերել:
2008թ.-ից հետո ԿԲ-ն չի հրապարակում Հայաստանից կապիտալի արտահոսքի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, թեեւ պարտավոր է: Վերջին պաշտոնական հայտարարությունը այս մասին ԿԲ խորհրդի արդեն փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի 2008թ. արած հայտարարությունն էր, ըստ որի Հայաստանից կապիտալի արտահոսքը հասնում է տարեկան 7-8 հարյուր միլիոն դոլարի:
Մի բան, այնուամենայնիվ, հստակ է` ԿԲ ամսական տեղեկագրերից երեւում է, որ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց Հայաստանից ԱՄԷ կատարած փոխանցումները (ինչպես առեւտրային, այնպես էլ ոչ առեւտրային նպատակով) մի քանի անգամ գերազանցում են ԱՄԷ-ից Հայաստան կատարված փոխանցումներին:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր գնահատականներով, Հայաստանից կապիտալի արտահոսքը տատանվում է 7-8 հարյուրից 1.5 միլիարդ դոլարի շրջանակներում: Մի շարք այլ փորձագետների գնահատականներով էլ Հայաստանից արտահոսող կապիտալի մոտ 30 տոկոսը գնում է ԱՄԷ: Եվ ահա արաբների այս ժամանումը Հայաստան կարող է ընդամենը մեկ բանով բացատրվել` ԱՄԷ-ն ուզում է ավելի դյուրացնել հայաստանյան կապիտալի մուտքը իրենց երկիր եւ, ինչու չէ, նաեւ մեծացնել դրա ծավալները: Ընդ որում, խոսքը, բնականաբար, անօրինական` չհարկված փողերի մասին է, որի համար անձնական շփումներն ու կապերի հաստատումը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան թե օրինական փողերի պարագայում է: Իհարկե, ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարարը իր խոսքում բաց տեքստով չէր կարող ասել, թե եկել ենք ձեր օլիգարխներին համոզելու, որ ավելի շատ փող բերեն մեր երկիր: Բայց տիկին նախարարը, այնուամենայնիվ, ի հեճուկս մեր վարչապետի, որը էլի խոսում էր Հայաստանում ներդրումների մասին, շեշտեց ԱՄԷ-ում Հայաստանի կողմից ներդրումներ անելու հանգամանքը:
Հասկանալի է, իհարկե, որ տիկին նախարարի ու իր երկրի համար ԱՄԷ-ում Հայաստանի կողմից արվող կամ արվելիք այդ «ներդրումը» մեզ համար ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտալի փախուստ: Ահա մի փոքր հատված Շեյխա Լուբնա Ալ Քասիմինի բավականին հակիրճ ու կոռեկտ ելույթից, որը վերաբերում էր բացառապես ԱՄԷ-ի տնտեսությանն ու նրա հաջողություններին: «Միջուկային էներգետիկայի զարգացումը մեր երկրի ռազմավարությունն է, եւ հուսով ենք, որ Հայաստանն այս ոլորտում կկարողանա մեզ հետ համագործակցել, սոցիալական ոլորտում ներդրումների հետ համատեղ տեխնոլոգիաների ոլորտում եւս ֆինանսական միջոցներ ներդնելով այս բնագավառը զարգացնել: Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է գիտելիքահենք տնտեսություն ստեղծել»: Ասել է թե` սիրելի հայեր, սոցիալական ոլորտից բացի (իմա` հյուրանոցային բիզնեսից բացի), մենք նաեւ զարկ ենք տալիս մեր բարձր տեխնոլոգիաներին, եկեք մտածեք ձեր փողերը նաեւ այս ուղղությամբ ներդնելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում