Friday, 29 03 2024
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի երեք թեկնածուներից մեկը կին է լինելու

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրության մրցութային գործընթացն ընթանում է ոչ թափանցիկ պայմաններում: «Մենք ապահովելու ենք անսահմանափակ տեսաձայնային հնարավորություն, և ես կարծում եմ, որ պարզապես որևէ կողմնակալ մոտեցում կամ որևէ ընթացակարգի խախտում լինելու է հասարակության սեփականությունը: Եվ հանձնաժողովի անդամները դա հաշվի են առնելու»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնի համար առաջադրվել էին 14 թեկնածուներ, որոնցից մեկը` Արմեն Սարվարյանը չի անցել փաստաթղթային փուլը: Առաջադրվել են նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, հայտնի իրավապաշտպան Արա Ղազարյանը, հայտնի իրավաբան և փաստաբան Վահե Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Դավիթ Խաչատուրյանը: Առաջադրվողների շարքում կան դատավոր, դատախազ և պետական կառույցի այլ աշխատողներ:

Այսինքն` մրցույթի առաջին` փաստաթղթերի ընդունման ու որպես թեկնածու գրանցման փուլն անցել է, իսկ երկրորդ փուլով թեկնածուները պետք է մասնակցեն բանավոր հարցազրույցին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 6-ին` ժամը 10:00-ին, և չի բացառվում, որ տևի մի քանի օր: Այս թեկնածուներից պետք է ընտրվեն երեքը, և նրանց անունները պետք է ներկայացվեն Սերժ Սարգսյանին: Վերջինս եթե հաստատի նրանց թեկնածությունը, այդ անունները Արդարադատության նախարարության միջոցով ներկայացվելու են ԵԽԽՎ-ին, որտեղ էլ տեղի է ունենալու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի վերջնական ընտրությունը:

Մրցութային հանձնաժողովի բոլոր անդամները պետական պաշտոնյաներ են, և դժվար է պատկերացնել, որ նրանք անաչառ կլինեն: Հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է: Անդամներն են նույն Հ. Մանուկյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և այլք: Այս գրեթե բոլոր պաշտոնյաները իշխանությունների ներկայացուցիչներ են, և դժվար է ակնկալել, որ մրցույթի ժամանակ նրանք անաչառ կլինեն ու չեն ընտրի իշխանությունների համար ցանկալի թեկնածուներին: Հ. Մանուկյանն ընդամենը ասաց, որ ընտրվողներից մեկն անպայման կին է լինելու:

Հիշեցնենք նաև, որ մրցութային հանձնաժողով կազմելու մասին Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է, որ այդ երեք թեկնածուներից մեկը պետք է կին լինի: ԵԽԽՎ-ն էլ ունի նման պահանջ: Եվ ահա երկու կին թեկնածուներից` գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը կամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա Կարապետյանը պետք է լինեն ընտրված երեք թեկնածուներից մեկը: Մյուս երկուսն ամենայն հավանականությամբ կլինեն տղամարդ:

Հ. Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդեց, որ մրցույթն անաչառ կլինի: Այդ դեպքում, ինչո՞ւ սեպտեմբերի 24-ին, երբ օրն ավարտվում էր, նախարարությունից մեկնաբանություններ եղան, որ դիմել են 11 թեկնածուներ, սակայն հաջորդ օրն իսկ ասվեց, թե 14 դիմողներ են եղել, պարզապես նրանցից երեքի փաստաթղթերում անճշտություններ են եղել, որոնք շտկվել են: Ինչո՞ւ հենց սկզբից չի ասվել, որ երեք դիմորդների փաստաթղթերում խնդիրներ են եղել: «Նման հարցադրում չի եղել, և մենք հարկ չենք համարել այդ մասին խոսել»,- պատասխանեց Հ. Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում