Tuesday, 09 06 2026
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

ՆԱՏՕ-ի հրթիռները միայն կվտանգեն Թուրքիայի անվտանգությունը. Իրանի պաշտպանության նախարար

Թուրքիայի տարածքում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հրթիռները միայն կվտանգեն Թուրքիայի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին, հայտնում է Reuters-ը:

«Patriot հրթիռների տեղակայումը Թուրքիայում ոչ մի դեր չի խաղում Թուրքիայի անվտանգության ապահովման գործում ու վնասում է Թուրքիային որպես պետություն: Արևմուտքը միշտ հետապնդել է իր շահերը, ու մենք համաձայն չենք արևմտյան երկրների ներկայությանը տարածաշրջանային փոխհարաբերություններում»,- ասել է նա:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան 2012թ. դեկտեմբերի 14-ին հրաման է ստորագրել Թուրքիա Patriot 2 հրթիռային մարտկոց ուղարկելու մասին: Համաձայն հրամանի՝ ՀՀՊ համակարգը սպասարկելու համար այնտեղ կուղղվեն 400 ամերիկացի զինծառայողներ:

Հրթիռները Թուրքիա կուղարկվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Բացի ԱՄՆ-ից՝ Թուրքիային Patriot հրթիռների մատակարարման մասին են հայտարարել նաև Գերմանիան ու Նիդեռլանդները՝ Եվրոպայի միակ պետությունները, որոնք ունեն նման հրթիռներ:

Patriot ՀՀՊ համակարգի տեղակայումը հիմնավորվում է Սիրիայից Թուրքիան պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին Թուրքիան ՆԱՏՕ պաշտոնական հարցում էր ուղարկել Սիրիայի հետ սահմանի 900 կմ-անոց հատվածում Patriot տեսակի հրթիռների տեղակայման վերաբերյալ: Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ն հավանություն էր տվել հարցմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում