Եմենի Ջաարա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը:
Ըստ այդ աղբյուրի` պայթյունը տեղի է ունեցել զենքի արտադրության գործարանում: Մահացածների թվում են նաև երեխաներ և կանայք: Սկզբում տեղեկություն էր տարածվել, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի բնակչության կողմից զենք-զինամթերք գողանալու անհաջող փորձի հետևանքով: Սակայն հետագայում մեկ այլ աղբյուր հաղորդել էր, որ զենքի գործարան են մտել 30 գրոհայիններ, որոնք գողացել են զենք ու զինամթերք:
Բժիշկները մտավախություն են հայտնում, թե փրկարարական աշխատանքների ընթացքում կարող է պարզվել, որ զոհերի թիվն անհամեմատ մեծ է: