Վրացական apsny.ge կայքի հաղորդմամբ, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն անդրադարձել է թուրք-վրացական սահմանի հատման խնդրին.
«Վրաստանն ու Թուրքիան քննարկում են սահմանի հատման մեղմացման կարգը: Դա արդեն իսկ մասամբ գործում է, սակայն ոչ բոլոր սահմանային անցակետերում: Դա շահավետ կլինի երկու երկրների համար էլ:
Ներկայումս մնացել է հարթել մի շարք տեխնիկական խնդիրներ, ինչից հետո թուրք-վրացական սահմանի հատման համար բավարար կլինի միայն անձը հաստատող փաստաթղթի ցուցադրումը:
Մենք ամուր առևտրա-տնտեսական կապեր ունենք Թուրքիայի հետ և ցանկանում ենք էլ ավելի խորացնել դրանք: