Tuesday, 09 06 2026
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ

Հասարակության խնդրանքը Տեր-Պետրոսյանին՝ «Հեռանալիս չանիծես». մամուլ

«Այսօր տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը: Սպասվում է, որ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կհստակեցնի նախագահական ընտրություններում իր մասնակցության հարցը, նա կամ կհայտարարի, որ առաջադրում է իր թեկնածությունը, կամ կհայտարարի, որ չի մասնակցում նախագահական ընտրություններին: Գուցե որպես բացառիկ հռետոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կգտնի նաև միջանկյալ որևէ տարբերակ՝ ևս մի քանի օրով երկարաձգելու իր որոշման հրապարակումը: Բայց դա կարևոր չէ…»,- խմբագրականում գրում է «168 ժամ»-ը և հավելում.

«Հինգ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վերադառնալով մեծ քաղաքականություն, տասնյակ ելույթներ ունեցավ՝ մեկը մեկից ավելի հնչեղ, մեկը մյուսից ավելի իմաստուն: Բայց բոլոր այդ ելույթների, տեքստերի հիմքում ընկած էր, այսպես ասած, չարենցյան դոկտրինը, որն այն ժամանակ ընկալվում էր ոչ միայն ու ոչ այնքան՝ որպես քաղաքական ուղերձ, որքան՝ որպես աշխարհայացք, որպես կենսափիլիսոփայություն: Լևոն Տեր-Պետրոսյանի տեքստերի մեջ դրված էր «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» թեզը՝ դրանից բխող բոլոր քաղաքական դրսևորումներով, որոնք այդպես էլ առաջին նախագահը կյանքի չկոչեց: Ոչ այնքան ուղղակի, որքան անուղղակի՝ քաղաքական իմաստով: Թե ինչ կհայտարարի այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների առնչությամբ, արդեն երկրորդական է: Ավելի կարևոր է այն, որ ինչ որոշում էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կայացնի՝ նա այլևս չի կարողանալու հավատարիմ մնալ իր՝ չարենցյան փիլիսոփայությանը, քանի որ անցած հինգ տարիներին անդառնալիորեն շեղվել է դրա հիմքում դրված արժեքներից ու գաղափարներից: Ու եթե 2008-2013 թվականների հասարակական-քաղաքական շրջափուլը փորձենք ամփոփել նույն՝ չարենցյան մտածողությամբ, ապա ստիպված ենք արձանագրել, անկախ նրանից՝ ինչ կասի կամ չի ասի այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը, հասարակությունը, թեկուզ լռելյայն, նրան մի ուղերձ ու խնդրանք ունի՝ «Հեռանալիս չանիծես»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում