Արաբական սցենարները Հայաստանում կրկնվելու հավանականությունը ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը բացառում է: Նրա խոսքերով, պետք է ավելի շատ զգուշանա Ադրբեջանը, քանզի այնտեղ տիրում է սուլթանական համակարգ, իսկ Հայաստանի խնդիրները սոցիալ-տնտեսական են:
«Մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն, այս 20 տարիների պատմությունը ցույց է տվել, որ մենք նորմալ ընտրություններ ենք անցկացրել, մեր նախագահներից ոչ ոք Սահմանադրությունը չի փոխել, իր վրայով դարձրել: Մենք հետագայում էլ այդպիսի պրոբլեմներ չենք ունենա, և մեր վիճակը համեմատելի չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Աճեմյանը:
«Քաղաքական խնդիր չունենք, հա՞»,- արձագանքեց նրա ընդդիմախոս, ժառանգական պատգամավոր Անահիտ Բախշյանը և հավելեց. «Մարտի 1-ին տասը մարդ սպանեցին, մինչև հիմա չեն բացահայտել, դա քաղաքակա՞ն է, թե՞ սոցիալ-տնտեսական»: