Վրացական apsny.ge լրատվական կայքի հաղորդմամբ, Палитра недели օրաթերթը Վրաստանում հարցախույզ է անցկացրել` պարզելու հասարակական տրամադրվածությունը Մեծամորի ատոմակայանի նկատմամբ:
Հարցախույզին մասնակցել է 417 մարդ, որոնցից 86.3 տոկոսի կարծիքով, Մեծամորի ատոմակայանը սպառնում է Վրաստանի անվտանգությանը: Միայն մասնակիցների 3 տոկոսն է հակառակ կարծիք հայտնել: Իսկ 10.7 տոկոսը դժվարացել են պատասխանել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ TÜRKSAM միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Սինան Օղանը հայտարարել էր, որ իրենք ստորագրահավաք են կազմակերպելու Մեծամորի ատոմակայանի փակման համար` չբացառելով, որ այդպիսի ստորագրահավաք կկազմակերպեն նաև տարածաշրջանի մյուս երկրներում, որից հետո այդ փաստաթուղթը կհանձնեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կամ ՄԱԿ-ի դիտարկմանը: