Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սա ինքնապաշտպանության եւ ինքնապահպանման թելադրանքով ծնված պայքար է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուքասզյանը
– Պարոն Չուքասզյան, ըստ էության, ՀՀ լեզվի օրենքն արդեն երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է ԱԺ, եւ արդեն գրեթե պարզ է, որ կյանքի կկոչվի: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը:
– Մենք ոչ թե անցյալում պայքարեցինք, այլ պայքարում ենք եւ շարունակելու ենք պայքարել: 3300-ից ավել մարդ ամեն օր համացանցի միջոցով հետեւում է այս խնդրի զարգացումներին, նրանց միջոցով էլ բազմաթիվ մարդիկ շարունակում են տեղեկանալ խնդրին: Պայքարեցինք, շատ մեծ արդյունք եղավ եւ դեռ շատ ավելի կլինի, որովհետեւ եթե իշխանությունները փորձելու են անցկացնել այս չարաբաստիկ նախաձեռնությունը, ապա առճակատումն ավելի կսրվի: Այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, երբ բախումը գաղափարական բնույթ է ստացել: Սա ինքնապաշտպանության եւ ինքնապահպանման թելադրանքով ծնված պայքար է: Ելք չկա, հնարավոր չէ հանդուրժել, այլեւս անկարելի է: Այսինքն` համակերպվել այն հեռանկարի հետ, որը պետք է լինի, անհնար է, որովհետեւ այստեղ հարցը ոչ թե երկու, տասը կամ տասնմեկ դպրոցին է վերաբերում, այլ ընդհանուր համակարգային փոփոխությանը: Ինչպես բնության, այնպես էլ հասարակության մեջ ամեն ինչ փոխկապակցված է: Չես կարող կտրուկ փոփոխություններ անել եւ չհարվածել համակարգի մյուս մասերին: Միեւնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ` դպրոցական համակարգը հնարավոր չէ մի հարվածով ոչնչացնել:
– Գուցե հենց դրսի՞ համար են պատրաստվում այդ կադրերը, գուցե իսկապե՞ս սահմանափակ է լինելու դպրոցների թիվը:
– Այդպես չի կարող լինել, որովհետեւ խոր հակասություններ են առաջանում: Տեսեք, գոյություն ունի ՄԱԿ-ի` «Կրթության բնագավառում խտրականության դեմ պայքարի մասին կոնվենցիայի» 5-րդ հոդվածի «բ» կետը, համաձայն որի` էական նշանակություն ունի առաջին հերթին ծնողների, իսկ վերջիններիս չլինելու դեպքում խնամակալների, իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուսումնական հաստատություններից բացի, այլ ուսումնական հաստատություններ ընտրելու ազատության հարգումը: Սա նշանակում է, որ իրավունք չունեն սահմանափակելու որեւէ մեկին, այսինքն` ես իմ երեխային կարող եմ տանել այն դպրոցը, որն ուզում եմ: Եթե մեր երկիրը միջազգային պայմանագրեր է ստորագրել, ապա պարտավոր է ՄԱԿ-ի որոշումը հարգել: Եվ այդ դեպքում մեր գոյություն ունեցող դպրոցական համակարգը իսկույն կհայտնվի թակարդի մեջ:
Բացի դրանից, սա հակասում է ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի 1-ին կետին, ըստ որի` Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնք բացառում են ցանկացած մենաշնորհի հնարավորություն, առավել եւս դրա օրինականացումը: Այսինքն` նախատեսվող երկու կամ 11 դպրոց բացելուց հետո, մենք պարտադրված կլինենք մենաշնորհ չվերապահելու դրանց համար եւ ստիպված կլինենք շատ դպրոցներ բացելու կամ մեզ պարզապես կստիպեն օրենքի ուժով դա անել, այլապես խտրականություն կդիտվի եղածը ու կհակասի օրենքի տառին: Այսինքն` խայտառակ երեւույթի հետ գործ ունենք, հետեւաբար այս շատաբան եւ աղքատիմաց իշխանությունները եւ մանավանդ նախարարը իրենց չիմացած բաներից են խոսում: Հնարավոր չէ չարի տարածք անպատիժ մտնել եւ անպատիժ դուրս գալ: Դրա համար երկու դեպքում էլ ծանր գին են վճարում: Եթե այդ չարիքը իրականացնում են, ապա նրանք արդեն իսկ պատասխան են տալիս, որովհետեւ իրենց վրա հիմա ամեն կողմից նետեր են արձակվում, եւ այդպես հանգիստ չեն պրծնելու չարի տարածքից: Սա դրսից եկող դավադրություն է:
– Պարոն Չուքասզյան, Դուք նշեցիք, որ սա դրսից եկող դավադրություն է, սակայն ներսում` ԱԺ-ում, այդպես էլ այդ հանգամանքը հաշվի չառնվեց, ի՞նչ ունեին կորցնելու` ռուսների բարեկամությո՞ւնը:
– Սովետական մտածողությունը շարունակում է գործել այստեղ: Մի կողմից, իհարկե, կա դարավոր ստրկության հանգամանքը, երբ Հայաստանը չի ունեցել իր պետականությունը: Դարեր շարունակ առավել կենսունակ երեխաներին տարել են ենիչերի են դարձրել, կամ առավել օժտված տարրերը երկրից արտագաղթել են եւ իրենց ներդրումն են ունեցել ուրիշ ժողովուրդների կյանքում: Այսինքն` ժողովուրդը կորցրել է իր առավել կենսունակ տարրերին պետականություն չունենալու պատճառով: Նախախորհրդային շրջանում ցեղասպանության հետեւանքով կոտորվել է մեր մտավորականության սերուցքը, այդ մարդկանցից, որոնք հայոց ինքնության կրողներն էին, թոռներ եւ ծոռներ չեն ծնվել, այդ մարդկանց գենը արմատից կտրվել է: Երկրորդ ցեղասպանությունն էլ ստալինյան զնդաններում եւ սիբիրյան աքսորների միջոցով տեղի ունեցավ. խորհրդային մտածողության մարդկանց մեջ, դժբախտաբար, վախ եւ համակերպում կա: Մտավորականը չպետք է վախենա, կախվածություն ունենա, նա պետք է ազգային արժանապատվության զգացումով ապրի: Այս մտածողությունը չի համապատասխանում պատերազմում հաղթած ժողովրդի մտածողությանը, ժողովրդի մի մասը կռվել, հաղթել է, մյուս մասն իրեն պարտված է զգում: Եվ պարտված մասը փորձում է այդ պարտվողական հոգեբանությամբ շարունակել մեզ իշխել: Ազգային արժանապատվության պակասը պարտվողական հոգեբանության հետ է կապված:
– Պարոն Չուքասզյան, այնուամենայնիվ, մի քանի կարեւոր իրադարձություններ ավելի չթուլացրի՞ն անկախացած Հայաստանը` հոկտեմբերի 27, մարտի 1, արդյո՞ք այդ դեպքերի ազդեցությունը չէ այս տեսակ օրենքների փոփոխությունները:
– Մարտի 1-ը եւ հոկտեմբերի 27-ը չէին կարող տեղի ունենալ առանց դրսի ուժերի աջակցության: Պետք է տեսել, թե դրսից ու ներսից ովքեր շահեցին:
– Ըստ էության մենք պարտվեցինք:
– Մարդու գիտակցությունն է, որ իրեն ստեղծում է հաղթող եւ կամ պարտվող` նայած ո՞րն ես ընտրում: Եթե դու ընդունում ես, որ պարտվողն ես, ուրեմն պարտվելու ես, եթե դու ընդունում ես, որ դու հաղթելու ես, ուրեմն հաղթելու ես: Դու գնում ես դեպի հաղթանակ, դրական լուծումներ, եթե քո ուղեղը դրական է տրամադրված. անգլո-սաքսոնական տարրն այդպես է գործում, դրա համար էլ իշխող է դառնում բոլոր ասպարեզներում:
– Ինչպե՞ս փոխել այդ մտածողությունը, վերացնել վախերը:
– Հայ մարդը պետք է փոխվի, Հայաստանի իշխանությունների մտայնությունը պետք է փոխվի: Այդպիսի մտածողությամբ հնարավոր չէ երկիր կառավարել, այդպես հնարավոր չէ մարտահրավերները տեսնել եւ տեսնել սպասվող վտանգները: Իսկ եթե իշխանությունը չի կարողանում դիմագրավել դրսի խարդավանքներին, ուրեմն իր տեղը պետք է զիջի ավելի կարող անձանց: Մենք բացահայտորեն տեսնում ենք ձախորդությունների շարքեր ամենատարբեր ասպարեզներում: Ե՛վ լեզվի, ե՛ւ ապազգային դպրոցների հարցն առաջ քաշել նշանակում է դավաճանություն: Նշանակում է, որ հայ մարդու հոգեւոր անկախությունը վտանգվում է, հայ մարդը անկախ է իր մշակույթով, առաջին հերթին իր լեզվով, սա հոգեւոր անկախության դաշտն է, եւ դրա համար էլ հնարավոր չէ ապրել ու դիմագրավել փորձություններին առանց ազգային լեզվի:
Մենք համագործակցության բազմաթիվ օրինակներ ենք ունեցել ռուս գործընկերների հետ, հատկապես խորհրդային շրջանում, եւ շարունակում ենք նաեւ հիմա, ես անձնապես իմ ռուս գործընկերների հետ մի շարք համատեղ աշխատանքներ եմ իրականացրել. օրինակ` մենք 1978-1986թթ. երկու գիտաժողովներ ենք ունեցել` ռուս մեծ գիտնական Դ.Ս.Լիխաչովի հովանավորությամբ, Ս.Պետերբուրգի Ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինյան տան) հետ եւ հոդվածների երկու ժողովածու տպագրել, որոնք ընդգրկում են հայ եւ ռուս հին գրականությունների մասին ու նաեւ արվեստի մասին կարդացված զեկուցումների նյութերը: Նաեւ մի քանի տարի առաջ Մ.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում մասնակցել ենք Գրիգոր Նարեկացուն նվիրված գիտաժողովին: Իմ անձնական ջանքերով եւ առաջաբաններով Լիբանանում` Անթիլիասում 2003թ. հրատարակվել է Մ.Լերմոնտովի բանաստեղծությունների եւ պոեմների հայերեն ժողովածուն, որն իրականացրել էր գրաբարի մեր վաստակաշատ ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանը: Մեր արվեստի ամբիոնի անդամներից մի քանիսը, ներառյալ եւ ես մեր դիսերտացիաները պաշտպանել ենք Մոսկվայում եւ Ս.Պետերբուրգում, կամ սովորել այդտեղի բուհերում, վերջին տարիներին մեր արվեստաբանական բաժնի ուսանողներին ամռանը ուղարկում ենք Ս.Պետերբուրգի պետական Էրմիտաժի եւ մյուս թանգարանները տեսնելու եւ ռուս գործընկերների դասախոսություններ լսելու համաշխարհային արվեստի մասին: Ես պաշտում եմ ռուսաց լեզուն, ռուսական երգն ու ռուսական բանաստեղծությունը: Բայց այս դեպքում ինքնապաշտպանության հարց է: Մենք պատմության ընթացքում մեկ անգամից ավել դեպքեր ենք տեսել պատմության ընթացքում, երբ արեւմուտքի թելադրանքով Ռուսաստանի հետադիմական տարրերը ի վնաս հայության են գործել եւ ի վնաս Ռուսաստանի շահերի: Սա չի արվում ի նպաստ հայ-ռուս բարեկամության, այլ արվում է ի վնաս հայ-ռուս բարեկամության: Մենք չենք ուզում ռուսական զուգահեռ կրթություն, մենք ուզում ենք հավասար բարեկամական հարաբերություններ, ոչ թե վամպիր-դոնոր հարաբերություն, այլ դոնոր-դոնոր հարաբերություն:
– Պարոն Չուքասզյան, իսկ հնարավո՞ր է Լեզվի օրենքի փոփոխության դեմ այս բողոքի ալիքը խթան հանդիսանա մյուս խնդիրների վերհանման առումով: Ես գիտեմ, որ Դուք Լեռնաձորի ուրանի հանքերի հետ կապված լուրջ մտահոգություններ ունեք: Ո՞ւր ենք գնում:
– Կարծում եմ` ագահությունը ու փողի անսահման մոլուցքն ու տենչը, որը վտանգում է մեր բնակլիմայական պայմանները եւ մեր բնապահպանությունը, օր առաջ պետք է կանգնեցնել. սա աղետալի ծրագիր է, եւ չի կարելի հայակենտրոն ծրագրերի փոխարեն, փողակենտրոն ծրագրեր կյանքի կոչել, չի կարող հայության կյանքը փողակենտրոն ծրագրերով կարգավորվել: Եվ պետք է ամեն ինչը հանուն հայության եւ Հայաստանի լուծվի, ոչ թե ամեն ինչ ի վնաս հայության եւ Հայաստանի: Ո՞ւր ենք գնում, դեպի Հայաստանն առանց հայերի: Սա Հայաստանը դատարկելու, անտանելի պայմաններ ստեղծելու դիվային ծրագիր է, երբ դու նստած ես աթոռին, աթոռն են տակիցդ քաշում, երբ ամուր բռնում ես աթոռը, հողն են տակիցդ քաշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում