Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վրացական «Ասավալի-դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում կոչ է արել Վրաստանի իշխանություններին Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդրի հետ կապված բանակցություններ սկսել Հայաստանի հետ: Այս մասին հաղորդում է www.novostink.ru կայքը:
«Ինչպես հայտնի է, Հայկական ատոմակայանի վիճակն ամենատխուրն է, և այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, ինչը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Շևարդնաձեն` հավելելով, որ Վրաստանի իշխանությունները «պարզապես պարտավոր» են բանակցություններ սկսել «սպասվող արհավիրքից խուսափելու համար»: