Մարտի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ին 23-ամյա Հայկ Շ.-ն «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա Աշխեն Մ.-ին և 30-ամյա Հասմիկ Վ.-ին, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: