«Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօր Ապարանում մեծ միջոցառում էր կազմակերպել: Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ ավելացվեց:
Այս անգամ խաչի քավորը դարձավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Սուրբ խաչի օծման արարողությունն արդեն ավարտվել է, և ներկա գտնվող հյուրերը սկսել են տոնակատարությունը: