Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը այցելել է Աֆղանստանում բրիտանացի զինվորականներին, հայտարարել է, որ 2014 թ. զորքերի դուրս բերումից հետո երկրի կրկին չի դառնա ահաբեկիչների ապաստարան:
Չնայած այն բանին, որ, վարչապետի խոսքերով, Աֆղանստանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, այն այնուամենայնիվ ավելի լավ է, քան 2001 թ., երբ երկիր էին մտել միջազգային կոալիցիայի ուժերը:
Չորեքշաբթի, ելույթ ունենալով խորհրդարանում, Քեմերոնը հայտարարել է, որ հաջորդ տարի Աֆղանստանից դուրս կբերվեն 3800 բրիտանացի զինվորականներ: Եվս 5200 զինվորականներ պետք է դուրս բերվեն 2014 թ.:










































