Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ռուսաստանին ձեռնտու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ձգձգումը. ռուս փորձագետ

Ադրբեջանական day.az լրատվական կայքի փոխանցմամբ, «Московские новости» թերթի քաղաքական մեկնաբան, ԱՊՀ երկրների գծով փորձագետ Արկադի Դուբնովն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը.

«Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի ստացել իր լուծումը, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մշտապես կշարունակի մնալ: Իսկապես, գոյություն ունի պատերազմի վերսկսման մեծ հավանականություն: Ինձ ամենից շատ մտահոգում են այդ մասին հնչեցված հայտարարությունները: Երբ մշտապես խոսում են պատերազմի վերսկսումից, մի օր դա իսկապես կարող է տեղի ունենալ:

Պետք է հաշվի առնել, որ այդ խնդիրը չկարգավորված է մնում շուրջ 20 տարի: Վերջին շրջանում Ադրբեջանը ամրապնդում է իր ռազմական հզորությունը: Եվ դրա արդյունքն օրերից մի օր կարող է լինել պատերազմի վերսկսումը:

Որոշ ժամանակ առաջ թվում էր, թե 21-րդ դարում հնարավոր կլինի խուսափել պատերազմից և գտնել խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Սակայն, դժբախտաբար, ամեն ինչ ընթանում է վատ սցենարով:

Ես վստահ եմ, որ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը չեզոքություն կցուցաբերի և չի հարի հակամարտող կողմերից մեկին: Եվ այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակիցն է, հազիվ թե հանգեցնի նրան, որ Ռուսաստանը հանդես գա Երևանի կողմից:

Բացի այդ, հայտնի է, որ Ռուսաստանին ձեռնտու է խնդրի կարգավորման ձգձգումը, քանի որ նա դրանից քաղում է որոշակի գեոքաղաքական ու տնտեսական օգուտներ: Մոսկվան օգտագործում է Բաքվի ու Երևանի տարբեր մոտեցումները և դրանք ծառայեցնում իր շահերին: Սակայն ամեն ինչ էլ իր համբերության չափն ունի:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համախանախագահ երկրներին` ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, ապա ներկայումս նրանց ողջ ուշադրությունը գամված է Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի վրա: Դրա համար էլ նրանք ներկայումս ակտիվություն չեն դրսևորի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի կեսերին ռուս փորձագետ, Կովկասի խնդիրների կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ բանակցությունների տապալման հարցում առաջին հերթին իրենց մեղքն ունեն միջազգային միջնորդները, որոնք ամեն գնով ցանկանում են այդ բանակցությունները փաթաթել կողմերի վզին.

«Միևնույն ժամանակ խնդրի լուծման հարցում գոյություն չունեն տարաձայնություններ միջազգային միջնորդների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Երկու երկրների համար էլ անցանկալի է համարվում Ղարաբաղում պատերազմի վերսկսումը: Սակայն տարաձայնությունների բացակայությունը դեռ չի նշանակում, որ նրանք պատրաստ են համատեղ գործել: ԱՄՆ-ը վառ հետաքրքրություն չի ցուցաբերում Ղարաբաղի նկատմամբ: Դրա համար էլ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ վերջին շրջանում Մոսկվայի դերը մյուս միջնորդների համեմատ զգալիորեն աճել է:

Պատերազմի վերսկսման դեպքում, եթե այն ընդգրկի նաև Հայաստանի տարածքը, Ռուսաստանը կհայտնվի շատ անհարմար իրավիճակում, դրա համար էլ Մոսկվան ամեն գնով պետք է խուսափի պատերազմի վերսկսումից: Եթե զինված բախումները սահմանափակվեն միայն Ղարաբաղի տարածքով, ապա Ռուսաստանը չի միջամտի, իսկ ահա եթե Ադրբեջանը ռազմական հարված հասցնի ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, ապա դա արդեն լրիվ այլ բան է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում