Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների միջեւ տեղի են ունեցել հավելյալ քննարկումներ

Նյու Յորքում շարունակվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանը եւ դրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Մասնավորապես, նոյեմբերի 3-ին քննարկումներ են տեղի ունեցել «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» օրակարգային կետի շուրջ, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակություններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վերահաստատում է միջազգային իրավունքի այս կարեւոր սկզբունքի այժմեականությունը եւ կարեւորությունը:
Քննարկումներին մասնակցել է նաեւ Հայաստանը` ի դեմս ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի, ով նշել է, որ այդ իրավունքի ոտնահարումը հանգեցնում է ողբերգական հետեւանքների, պատերազմի ու ավերվածությունների: Արցախում հայ ժողովուրդը պայքարել է իր ազատության իրավունքի համար` դիմակայելով իր նկատմամբ սանձազերծած պատերազմին եւ իր նախնիների հայրենիքից բնաջնջվելու բոլոր փորձերին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, կատարել է իր ընտրությունը սուվերենության օգտին եւ այդ նպատակին հասնելու համար գործադրել բոլոր իրավական մեխանիզմները: Նա նաեւ կարեւորել է ՄԱԿ-ի դերակատարումը եւ մանդատը` երաշխավորելու համար ազգերի եւ ժողովուրդների կողմից անվերապահ ու մշտական հիմունքով ինքնորոշման իրավունքի իրականացումը:
Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների միջեւ տեղի են ունեցել հավելյալ քննարկումներ: Հայաստանի ներկայացուցիչը զավեշտալի է համարել այն փաստը, որ Ադրբեջանն առհասարակ ելույթ է ունենում օրակարգի տվյալ կետի ներքո` միեւնույն ժամանակ փորձեր կատարելով անտեսել արցախահայության ինքնորոշման իրավունքը: Նա նաեւ հավելել է. «Մարդու եւ հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները մշտապես բացակայել են Ադրբեջանում, դրանք փոխարինվել են կամայական եւ անօրինական ակտերով: Միջազգային հանրությունն ականատես եղավ, որ շարունակվող քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության արդյունքում ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ կազմակերպվեցին ջարդեր, խոշտանգումներ, սպանություններ, որոնք աշխարհը ցնցեցին իրենց վայրագությամբ եւ բարբարոսությամբ: Սա էր Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղին, երբ վերջինս իրականացրեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Տարածաշրջանում ներկա իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների եւ, ի վերջո` ռազմական ագրեսիայի ու պատերազմի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում