Ռուսաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջին կաշառքը հասել է 30.5 հազար ռուբլու: Անցած տարի այդ թիվը 23,1 հազար ռուբլի էր: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարի հայտնաբերվել է 142 հազար իրավախախտում՝ կաշառակերության ոլորտում, ինչը շատ ավելի պակաս է, քան անցած տարի (173 հազար): Գլխավոր դատախազության տվյալներով, պետության հանդեպ իրականացվել է 26 հազար հանցագործություն: հայտնաբերվել է կաշառք տալու 6 հազար դեպք: