Thursday, 28 03 2024
-
23:26
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԱԻՆ. Արտակարգ պատահարներ

ՎԱՅՐ Է ԸՆԿԵԼ ԿԱՄՐՋԻՑ

Մարտի 25-ին`ժամը 09.55-ին, ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է վայր ընկել:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպորատիվ խումբը:

Պարզվել է, որ զոհվածը մոտ 60 տարեկան տղամարդ է (տվյալները ճշտել չի հաջողվել):

ՀՐԴԵՀՆԵՐ

Մարտի 25-ին`ժամը 13.23-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել`14.32-ին:

Ա.Բաղդասարյանի այգում այրվել է 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և 10 ծառ:

Մարտի 26-ին՝ 03.34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 9 շենքի 1-ին հարկում գտնվող հանրախանութում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Այրվել է «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ի հանրախանութի հրուշակեղենի բաժինը` 20քմ և առաստաղը` 50քմ մակերեսով:


Նույն օրը՝ժամը 11.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.30-ին, մարվել`12.40-ին:

Այրվել է խաղողի այգու տարածքում 1,5 հա խոտածածկույթ և պահեստավորված անասնակեր` 1 տ:


Նույն օրը՝ժամը 19.53-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել`21.10-ին:

Այրվել է Հ.Պողոսյանի և Գ.Միրզոյանի համատեղ սեփականություն հանդիսացող այգու տարածքում 6000 քմ մակերեսով խոտածածկույթ և 20 խնձորի տնկի:


Մարտի 27-ին՝ժամը 14.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում` նախկին ջրահան կայանի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.10-ին, մարվել` 15.34-ին:

Այրվել է 500 քմ մակերեսով խաղողի այգի` մասնակի, 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և 3 պտղատու ծառ:


Նույն օրը՝ժամը 15.10-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գերեզմանա¬տան հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.45-ին, մարվել`15.57-ին:

Այրվել է Ո.Ավետիսյանին պատկանող 700 քմ մակերեսով խնձորի այգին` 40 տնկիներով և 4300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:


Նույն օրը՝ժամը 15.46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Արծվա¬նիկ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.38-ին, մարվել`18.11-ին:

Այրվել է Հ.Սահակյանին պատկանող անասնագոմի տանիքը`56 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 100 հակ անասնակերը:

Նույն օրը՝ժամը 18.48-ին, ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցի վերջնամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ¬վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել`19.10-ին:

Մասնակի այրվել են Մ.Թամրազյանին և Ա.Ճանճապանյանին պատկանող այգիները, համա¬պա¬տաս¬խանա-բար` 800քմ և 400 քմ մակերեսով:


Նույն օրը՝ժամը 18.48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վ/Չարբախի 6-րդ փողոցի հարակից տարածքում` Հրազդան գետի ափին:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.45-ին, մարվել`20.05-ին:

Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք և եղեգնուտ:

ԿԱՆԽՎԵԼ Է

Մարտի 25-ին`ժամը 17.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում` Դավիթաշենի կամրջից քաղաքացի է ուզում վայր նետվել:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կասեցնել քաղաքացու գործողությունները, վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ոստիկա¬նու¬թյան բաժին: Պարզվել է, որ քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ` 1986թ. ծնված Արմեն Հունանյանն է, որը նախնական տվյալներով տառապում է հոգեկան հիվանդությամբ:

ՊԱՅԹՅՈՒՆ ԿԱՅԱՆԱՏԵՂՈՒՄ

Մարտի 25-ին`ժամը 22.04-ին , տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի թիվ 7 շենքի հարակից տարածքի երթուղային տաքսիների կայանատեղում, տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին թիվ 45 (պետհամարանիշ՝ 0342 Տ) և թիվ 14 (պետհամարանիշ՝ 3708) երթուղային տաքսիների ուղղությամբ նետել է անհայտ (դեռևս չպարզված) պայթուցիկ սարք: Տեղի է ունեցել պայթյուն:

Երթուղային տաքսիներում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան: Մասամբ վնասվել են ավտոմեքենաները, կոտրվել են ապակիներ:

ԱՎՏՈՎԹԱՐ՝ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Մայիսի 27-ին՝ժամը 06.05-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Սիսիան-Գորհայկ ավտոճանապարհին` Սառնակունք գյուղի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում Ա.Բաղդասարյանին պատկանող «Հոնդա – Օդիսեյ» մակնիշի 14 ՕԼ 551 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով մեկ ուղևոր տեղում զոհվել է, իսկ վարորդը և 4 ուղևորներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրշեջ-փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիան քաղաքի հիվանդանոց:

Բոլոր ուղևորները հանդիսացել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ:

ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

Մարտի 27-ին՝ժամը 14.19-ին, տեղեկատվություն է ստացվել, որ սննդա¬¬յին թունա¬վոր¬ման նախանշաններով (նախնական տվյալներով` բոտուլիզմ) Վանաձոր քա¬ղաքի հիվան¬դա¬¬¬նոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 64 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ,1937թ.-ին ծնված Աղունիկ Խանում¬յա¬նը:

Տուժածը տեղափոխվել է Երևան քաղաքի «Սրբ. Գրիգոր Լուսավո¬րիչ» բժշկական կենտ¬¬¬րոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ՝ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ

Մարտի 28-ին՝ ժամը 01.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 26 տանը տեղի է ունեցել շմոլ գազից թունավորում. բնա¬կիչ¬նե¬րից մեկը` 1971թ.-ին ծնվածԱրմինե Գևորգյանը տեղում զոհվել է, իսկ մյուս բնակիչը`1961թ.-ին ծնված Արա Գևորգ¬յանը, տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բուժհամալիր:

Տու¬ժածի առողջա¬կան վիճակը գնահատվել է բավարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում