ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐ
Մարտի 25-ին`ժամը 09.40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի մոտ տեղի է ունեցել ջրագծի վթար, որը սպառնում է ճանապարհի երթևեկելի մասի անվտանգությանը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Հրազդան գետից դեպի դրենաժային համակարգ տանող բետոնե խողովակաշարի խողովակներից մեկը քանդվել է: Արտամղվող ջրի շիթը (հոսող ջուրը)ողողել է ավտոճանապարհի ստորին հողաշերտը, ինչից փլուզվել է ավտոճանապարհի մոտ 15 քմ հատված: «Սադե-Բլեսկ կոնսորցիում» շինարարական կազմակերպության կողմից իրականացվում են վթարա-վերականգնողական աշխատանքներ:
Մասիս-Սիս ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները մասամբ ավարտվել են, ճանապարհը երթևեկելի է: