Մարտի 27-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում 29-ամյա Մխիթար Բ.-ի վարած «Հոնդա Օդիսեյ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 181,5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ուղևորը՝ 27-ամյա Մուհամմադ Գեռմեզհեշմեին, տեղում մահացել է, իսկ 5 ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն