Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող թեթևագույն քաշային կարգում WBA,WBO և WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի հայազգի Սյուզի Կենտիկյանը հերթական հաղթանակը տարավ:
Մարտի 26-ին ցայժմ անպարտելի «Մարդասպան թագուհին» Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած WIBF վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտում պարտության մատնեց մեքսիկուհի Աննա Արացոլային:
6 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարների միաձայն որոշմամբ (99-90, 98-92 և 97-92) հաղթող է ճանաչել հայուհին: