Վրացական apsny.ge լրատվական կայքի փոխանցմամբ, այսօր Վրաստանի առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը Կոպենհագենում պաշտոնապես դառնալու է Եվրոպայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեսպան:
Ռուլովսի նպատակը լինելու է հազարամյակի կարևոր խնդիրների լուծումը. մայրերի ու երեխաների մահացության տոկոսի նվազեցումն ու վարակիչ հիվանդությունների կրճատումը:
Նշվում է, որ այդ գործին լծվելու են աշխարհի բազմաթիվ երկրներ: Պլանավորված է, որ այդ գործընթացը մեկնարկելու է 2015 թվականին:
Հիշեցնենք, որ հոլանդուհի իրավաբան Ռուլովսը Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ ծանոթացել է 1993 թվականին, Ստրասբուրգում, իսկ վրացական քաղաքացիություն է ստացել 2008 թվականի հունվարին: