Forbes ամսագիրն այսօր հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այն գլխավորում է Չինաստանի նախագահ Հու Ձին Տաոն, որը կառավարում է երկրագնդի հինգերորդ մասին` 1,3 մլրդ բնակչություն, և երկրորդ տնտեսությունը` ԱՄՆ-ից հետո: Նրան հետևում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդ Ալ-Ազիզը: Այս մասին հաղորդում է ամսագրի պաշտոնական կայքը:
Տասնյակում տեղ են զբաղեցնում Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, Հնդկաստանի իշխող կուսակցության ղեկավար Սոնյա Գանդին և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի մեդվեևը ընդամենը 12-րդն է` զիջելով երկրի վարչապետին:
Ցուցակում տեղ է զբաղեցրել նաև Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Ուսամա բեն Լադենը, Միլիարդեր Ուորեն Բաֆեթը: