Իսրայելը պետք է դառնա Եվրամիության անդամ:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը: «Տնտեսական, մշակութային, զբոսաշրջության, մարդկային արժեքների իմաստով համարում ենք մեզ միասնական Եվրոպայի մի հատված, եւ Իսրայելը պետք է դառնա ԵՄ անդամ», – ասել է Լիբերմանը Երուսաղեմում մի խումբ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Անհնար է պատկերացնել ժամանակակից Եվրոպան, ժամանակակից Ռուսաստանը` առանց հրեական ոգու», – նշել է նախարարը: Խոսելով տարածքային խնդիրներից, Լիբերմանն ասել է նաեւ, թե Իսրայելը չի պատրաստվում որեւէ մեկից ինչ-որ բան խլել, սակայն եւ չի պատրաստվում ինչ-որ բան զիջել: