Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրահավաքի

Հայաստանի կառավարության շենքի դիմաց այսօր հետաքրքիր խնդիր է հասունացել: Բողոքի են եկել տոնավաճառների ու շուկաների առևտրականները՝ բողոքելով հոկտեմբերի 1-ից կիրառվելիք հարկային վարչարարության նոր մոտեցումների դեմ, որոնց համաձայն նրանցից հաշիվ-ապրանքագրեր են պահանջվելու, նաև նոր ՀԴՄ-ներ: Ցուցարարները բողոքել են և պահանջել վարչապետին, որը մի քիչ «չեմուչումից» հետո իջել է և նրանց առաջարկել հանդիպել իր աշխատասենյակում՝ մինչ այդ ցուցարարներից մեկից ստանալով շատ հետաքրքրական մի գնահատական՝ «դուք ամենալավ վարչապետն եք»:

Ըստ որում՝ պետք է այստեղ մեկ այլ շատ հետաքրքրական հանգամանք արձանագրել՝ կառավարության դեմ բողոքի ցույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը մեկնում է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու, այսինքն՝ նա Հայաստանում չէ:

Հասունացած կամ հասունացված խնդիրը շատ հետաքրքրական է ու կարևոր: Մի բան հստակ է. այդ մարդկանց պետք է ազատել ավելորդ հարկային վարչարարությունից և թույլ տալ, որ աշխատեն ու կարողանան հացի խնդիրը հոգալ: Դա բոլորին է օգտակար՝ և՛ նրանց, և՛ պետությանը: Սակայն խնդիրն այն է, որ հարկային այդ վարչարարության հեղինակը հենց կառավարությունն է, այն կառավարությունը, որը կայացրել է որոշումը և, չգիտես ինչու, որոշման կայացման ընթացքում, դրանից հետո բողոքի ակցիա չի լինում, և ակցիան սկսվում է այսօր:

Այստեղ սեղանին դրված է մի քանի հարց՝ բացի այդ մարդկանց զուտ սոցիալական խնդրից: Սեղանին դրված է ակնհայտորեն հարկային հավաքագրումների, այսպես ասած, բյուջետային կատարումների հարցը: Կիսամյակային թերակատարումը սպառնում է վերածվել տարեկան թերակատարման, և Հովիկ Աբրահամյանին անհրաժեշտ է ունենալ սեփական ապահովագրական երաշխիքները՝ հարկային թերակատարումների համար քավության նոխազ չդառնալու համար: Իսկ սոցիալական բողոքը դրա լավ հնարավորություն է՝ մարդիկ բողոքում են հարկային վարչարարությունից, ինչը Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի մոտ կարող է ներկայացնել որպես երկընտրանք՝ կա՛մ բողոքում են, կա՛մ քննարկում բյուջեի ցուցանիշները վերանայելու հարցը, կամ էլ լրացուցիչ քարտ-բլանշ է ակնկալվում, այսպես ասած, խոշոր բիզնեսից հավաքելու համար: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն այսպիսով նաև Սերժ Սարգսյանի առաջ փորձում է դնել հավելյալ իշխանություն ստանալու հարցը: Եվ այստեղ է, որ պատահական չէ, որ այդ հարցը բարձրացվում է նրա՝ հանրապետությունից բացակայելու ընթացքում, երբ Սարգսյանը համեմատաբար անկարող է անհրաժեշտ օպերատիվությամբ գնահատել իրավիճակը:

Շատ ուշագրավ է և այն, որ սրացումը տեղի է ունենում եռյակի հանրահավաքին ընդառաջ: Այսինքն՝ սա հնարավորություն է տալիս ներկայացնել խնդիրը կամ-կամ-ի հետևյալ դասավորությամբ. եթե Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին չի տալիս այսպես ասած նոր լիազորություններ, ապա սոցիալական բողոքը կարող է գեներատորի դեր հանդիսանալ եռյակի հանրահավաքի համար: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, նաև հանրահավաքին է պատրաստվում: Սերժ Սարգսյանը հանեց հանրահավաքից ՀՅԴ-ին, Հովիկ Աբրահամյանը դրա փոխարեն հանրահավաք է մտցնում սոցիալական բողոքի բաղադրիչը՝ միևնույն ժամանակ հարկային թերակատարման շանտաժով: Ըստ որում՝ այստեղ էլ շատ հետաքրքրական է արձանագրել, որ ինչպես այսօր, հանրահավաքն էլ ընտրվել է օր, երբ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէ և գտնվելու է Մինսկում՝ Եվրասիական միության գագաթնաժողովում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում