Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

«Հետո մեկը չգա ասի՝ ես հայրենասիրությունից 5 եմ ստացել». Տեր Մեսրոպ քհն․ Արամյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Այբ» կրթահամալիրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

-Տեր Մեսրոպ, այս տարի հայրենասիրական ակումբներ են բացվելու դպրոցներում: Ինչպե՞ս եք գնահատում այս գաղափարը և արդյոք դրա անհրաժեշտությունը կար:

Ես ընդհանրապես դա շատ եմ կարևորում դպրոցներում: Իհարկե, շատ կարևոր է, թե դա ինչպես ես անելու: Մենք «Այբ»-ում մեծ ուշադրություն ենք դարձնում դրա վրա, դա և ներծծված է բոլոր առարկաների մեջ, և կազմակերպում ենք տարբեր ֆորմատի աշխարհայացքային քննարկումներ, որտեղ խոսում ենք պատասխանատվության, հայրենասիրության, հայրենիքի հետ կապի մասին և այդ ամենը փորձում ենք շատ ավելի խորքային ներկայացնել, որ երեխաները հասկանան, որ սա իրենց համար կենսական, էկզիստենցիալ մի բան է: Դա պետք է արվի, դա կրթության առաքելությունն է, և կարծում եմ, որ դա շատ բարի ցանկություն է, իհարկե, շատ կարևոր է, թե ով է դա անում և ինչպես է անում: Մեզ համար դա կենսական է, որովհետև մենք հայ մարդ ենք ձևավորում, որը պիտանի կլինի այս երկրին, այլապես ինչի համար ենք չարչարվում:

-Նկատի ունեմ՝ հայրենասիրական դաստիարակությունը չպիտի՞ գա ընտանիքից, մանկապարտեզից: Այսինքն` դա ոչ թե առանձին առարկա պետք է լինի, այլ ամեն առարկայում դա պիտի լինի:

-Երբ ասում ենք առանձին առարկա, դա չի դատարկվում որպես այնպիսի առարկա, ինչպես հայոց լեզուն է կամ մաթեմատիկան: Բնականաբար, հայրենասիրությունը կա, և հայոց լեզվի մեջ և մաթեմատիկայի ուսուցիչը պիտի այդ կերպարը լինի, որ հայրենասիրություն ներշնչի: Դա ոչ թե հիմնական առարկաներին փոխարինելու միտումն ունի, այլ կարող է դառնալ միջառարկայական կոորդինացիա, որը շատ կարևոր է: Մենք դա դպրոցներում չունենք, եթե ուզում ենք դպրոցներում ինչ-որ արժեք սերմանել, պարզ չէ, թե ինչպես պետք է դա սերմանենք, և ինչպես է տեղի ունենում այդ միջառարկայական կոորդինացիան: Դա կարող է լինել էլեկտիվ, ակումբային մի կուրս, երբ երեխաներ հավաքվում ու հետաքրքիր թեմաներ են քննարկում, խոսում են իրենց հերոսների, իրենց պատմության և այլնի մասին: Պետք է այդ հարթակները ստեղծել: Ես լավ ծանոթ չեմ, թե ինչպես դա պիտի արվի, բայց ողջունելի է, որ մենք ուզում ենք նոր սերնդի մեջ ինչ-որ բարի բաներ սերմանել: Հավանաբար կգտնվեն այն ճիշտ մեխանիզմները, որ հետո մեկը չգա ասի՝ ես հայրենասիրությունից 5 եմ ստացել, մեկը չգա հոգևոր դասից ասի՝ «Հայր մեր»-ից 5 եմ ստացել և այլն: Այլ լինի այնպիսի բան, որ աշակերտը վերցնում ու հասկանում է, որ սա իրենն է և կարողանում է իրեն պրոյեկտել այդ արժեքների մեջ:

 

Ավելին` տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում