Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է դիմակայության

Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ Հովիկ Աբրահամյանի փեսաներից մեկը՝ Վովա Թամրազյանը, նշանակվել է «Զվարթնոց» մաքսատան պետ: Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Թամրազյանը նրա երկրորդ փեսան է, որ նշանակվում է բարձր պաշտոնի. վարչապետ դառնալուց մի քանի օր հետո Հովիկ Աբրահամյանի մեկ այլ փեսա՝ Վահան Մամիկոնյանը, Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից նշանակվեց Շենգավիթի հարկային ծառայության պետի պաշտոնում:

Իհարկե, այս ընթացքում «սկսելով իրենից»՝ Հովիկ Աբրահամյանն իր մի շարք այլ հարազատ-բարեկամների էլ աշխատանքի է տեղավորել կարևոր պաշտոններում, սակայն այս դեպքում ամենաուշագրավն այն է, որ Աբրահամյանի երկու փեսաները, այսինքն՝ վստահելի մարդիկ, նշանակվում են հարկային և մաքսային համակարգի կարևոր պաշտոններում: Այս համակարգը Հովիկ Աբրահամյանի համար շատ կարևոր է դառնում, քանի որ այստեղից է ուղղակի կախված նրա վարչապետական ապագան: Եթե հարկային ու մաքսային համակարգում չհավաքվեց այն գումարը, որ Հովիկ Աբրահամյանը կներկայացնի որպես ստվերի դեմ պայքարի արդյունք, ապա նրա վարչապետությունը, ըստ էության, կարելի է համարել տապալված, իսկ դրա հետ մեկտեղ նաև վարչապետական հեռանկարները: Իսկ խնդիրն այն է, որ այս համակարգում էլ Սերժ Սարգսյանը նշանակել է բավական ազդեցիկ և հզոր լծակների տիրապետող Գագիկ Խաչատրյանին՝ նրան դարձնելով, ըստ էության, գերնախարար, վարչապետից երևի թե հինգ րոպե պակաս: Այսինքն՝ նման նախարարին վերահսկողության կամ ազդեցության տակ պահելը Հովիկ Աբրահամյանի համար շատ դժվար կլինի, և այս նկատառումից ելնելով՝ նրա համար ռազմավարական կարևոր խնդիր է՝ ինչքան հնարավոր է վստահելի մարդիկ տեղավորել համակարգում, որոնք նրա համար կապահովեն և՛ տեղեկատվություն համակարգից, և՛ իհարկե՝ որոշակի վերահսկելիության հնարավորություն: Իհարկե, այս ամենին զուգահեռ՝ նաև այն գումարները, որոնք հարկային կամ մաքսային համակարգը գայթակղիչ են դարձնում աշխատելու համար:

Այս դիմակայությունը խոստանում է լինել Հայաստանի իշխանական համակարգում առկա դիմակայություններից առանցքայինը: Դեռևս կառավարության ձևավորումից ի վեր հասկանալի էր, որ Գագիկ Խաչատրյանին գերնախարարի պաշտոնը հենց այնպես չի տրվում, և սա լինելու է, այսպես ասած, Հովիկ Աբրահամյանի աթոռի տակ դրված ականը: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը նրան ի սկզբանե զրկել է, այսպես ասած, հանրապետության փողերը տնօրինելու հնարավորությունից, և Գագիկ Խաչատրյանը լինելու է այդ գործընթացի միջնորդը:

Սա, բնականաբար, Հովիկ Աբրահամյանին զրկում է որոշակի ազատությունից: Այս իրավիճակում է, որ նրա համար էական է դառնում հարկային ու մաքսային համակարգի մի քանի առանցքային կետերում ունենալ սեփական, վստահելի մարդիկ: Նրա համար, իհարկե, ամենակարևորն այստեղ որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալը չէ, այլ ընդամենը հավաստի ինֆորմացիայի աղբյուր, ներիշխանական հարթությունում առկա հարաբերություններում, այսպես ասած, անիրազեկ չլինելու համար, քանի որ ինֆորմացիան ուժ է ոչ միայն ազատ քաղաքացիական հասարակություններում, այլ նաև հայաստանյան քրեաօլիգարխիկ համակարգում: Այդ համակարգում ծագող դիմակայություններում հաղթող է ճանաչվում նա, կամ, այսպես ասած, լեգիտիմ է դառնում նա, ով կարողանում է առավել շատ փաստերով և հավաստի ինֆորմացիայով ցույց տալ, որ «հանցավորը» հակառակ կողմն է:

Խնդիրն այստեղ այն է, որ առաջիկայում հավանաբար շատ լուրջ խնդիրներ կարող են ծագել բյուջեի հավաքագրման հետ կապված, և Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Խաչատրյանին, ամենայն հավանականությամբ, կարիք կլինի պատասխանատվությունը միմյանց վրա գցել:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում