Արձագանքելով դատախազության վերջին հայտարարությանը, որտեղ քաղաքապետի ընտրություններում ընտրախախտումների ամբողջ մեղքը բարդվում է ընտրակաշառքը կանխած Սևակ Մինասյանի թիմի վրա, վերջինիս վստահված անձ Սարգիս Ցականյանը արձագանքեց, որ այստեղ մի շատ պարզ հանգամանք պետք է հաշվի առնենք, և ամեն ինչ հասկանալի կդառնա.
«Եթե ընտրակաշառք բաժանողները մեր մարդիկ լինեին, ինչո՞ւ պիտի նրանց հայտնաբերեինք և ներկայացնեինք ոստիկանություն»։
Ըստ նրա` ներկա քաղաքապետը մտերիմ հարաբերության մեջ է տեղի ոստիկանապետի և իշխանությունների հետ, հետևաբար ցանկանում են մեղքը իրենց վրա բարդելով` լռեցնել բողոքի ձայնը։