Մարտի 25-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնին կից պահպանության բաժանմունքի կենտրոնացված պահպանության դիտակետում ստացված ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1978 թ. ծնված Գնել Դ.-ն գողություն կատարելու նպատակով կոտրել է ֆիրմաներից մեկի դրամարկղի մուտքի դռան փականը, ինչի հետևանքով միացել է պահպանման ձայնաազդանշանի համակարգն, ու նա չհասցնելով դրամարկղից գողություն կատարել՝ բռնվել և բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն