Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Ոչիշխանությունը որոշել է Մինսկի եռյակին չխանգարել

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը կարծիք է հայտնում, որ ոչիշխանական քառյակի՝ հոկտեմբերի 10-ին նշանակված հանրահավաքի օրը պատահական չէ ընտրված և, ըստ էության, զուգահեռված է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի օրվան, որում Հայաստանի անդամակցության հարցը կարող է լուծվել: Ըստ քաղաքագետի, հանրահավաքը Սերժ Սարգսյանին թույլ կտա Մինսկում՝ որտեղ գագաթնաժողովն է լինելու, հանդես գալ ամուր դիրքերից և հստակ դնել Հայաստանի անդամակցության հարցը:

Այն, որ հանրահավաքի օրը պատահական չէր կարող լինել՝ պարզ էր ի սկզբանե, սակայն, մեղմ ասած, դժվար է կարծել, որ հանրահավաքի օրն ընտրված է Սերժ Սարգսյանի գործը հեշտացնելու համար: Խնդիրը այն է, որ Սերժ Սարգսյանի գործը կարող էր հեշտանալ, եթե ոչիշխանական ուժերը հանդես գային Եվրասիական միության անդամակցությունը դատապարտելու և հրաժարում պահանջելու դիրքորոշումով: Սակայն ոչիշխանական ուժերը, ինչպես հայտնի է, որոշակի ժառանգական բացառություններով, սակայն ոչ սկզբունքային դիրքորոշմամբ, հանդես են եկել և հանդես են գալիս Եվրասիական միության «անշրջելիության» մասին «թեզով»: Այսինքն՝ նրանք Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու կողմնակիցներ են: Իսկ սա նշանակում է, որ նրանց հանրահավաքը Սերժ Սարգսյանի դիրքերը չի ամրացնելու, այլ գուցե և հակառակը՝ Սերժ Սարգսյանին Մինսկում կարող են առաջադրել պայմաններ, որոնք չընդունելու դեպքում նրանք կսպառնան երևանյան հանրահավաքով, որտեղ, այսպես ասած, հերթի են սպասում այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում իշխանության գալու Ռուսաստանի թույլտվության համար:

Սերժ Սարգսյանի դիրքերն ուժեղացնող կլիներ Եվրասիական միությանն անդամակցումը դատապարտող հանրահավաքը, որի պարագայում Սարգսյանը Մինսկում կներկայանար որպես Հայաստանի, այսպես ասած, միակ եվրազիստ: Իսկ այս դեպքում հոկտեմբերի 10-ի երևանյան հանրահավաքով, ըստ էության, ուժեղանում են նրանք, ովքեր Մինսկում նույն օրը ցանկություն կամ պլաններ ունեն Սերժ Սարգսյանի առաջ նոր պայմաններ դնելու: Եվ հանրահավաքի օրը գուցե թե պատահական չէ ընտրված հենց այս նկատառումից ելնելով կամ հենց այս պատճառով:

Ի վերջո, հանրահավաքին ընդառաջ հայտարարվել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը ներկայումս ամենակարևոր հարցը չէ: Այսինքն՝ ըստ էության, հստակ մեսիջ է հղվել Մինսկում հավաքվող երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներին, թե կարող եք գործել՝ ինչպես ուզում եք. Հայաստանի այսպես ասած՝ ընդդիմությունը կամ ոչիշխանությունը ձեզ չի խանգարի: Ըստ որում, մեծ հաշվով հենց սա է եղել Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջին մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ այդ կյանքը կառուցվել է հենց այս տրամաբանությամբ՝ սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 10:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում