Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

«Նրանք, ովքեր ԺԷԿ-ի պետ պիտի լինեին, մշակույթ են ձևավորում ու պարգևատրում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը:

– Անկախության տոնին նվիրված միջոցառումների ընթացքում Ուկրաինայի ընտրությունների կարգախոսն էր ընտրված:  Ինչո՞վ եք դա պայմանավորում, մի՞թե մենք գաղափարների խնդիրներ ունենք, մտքերի պակաս, որ պետք է այլոց կարգախոսը վերցնենք, մշակենք:

– Ինչ չունենք, մենք ամեն ինչ էլ ունենք: Ինչքան դեֆիցիտ ունենք, այդ բոլորը ունենք: Եկեք ուրեմն երազենք մի բանի մասին, որ նացիստական Գերմանիայի կարգախոսն էլ չվերցնեն: Որովհետև կարող է մի օր էլ դա դուրները գա, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ դուր եկավ «Առաջ, Հայաստանը», որը կարծեմ Բեռլուսկոնիի կարգախոսն էր, որը «Ֆորցա Իտալիա» էր կոչվում: Ցավոք, դա «նորմալ» է, որովհետև մենք ապրում ենք մի ժամանակներում, որտեղ մտքի թռիչքի սարսափելի դիֆիցիտ է իրականում: Ոչ մեկն իր տեղում չի, դա է պրոբլեմը:

Այս ամենը սարկազմով եմ ասում, եթե ասում եմ «նորմալ» է, որովհետև ինձ համար աննորմալ է, եթե նման մշակութային  դաշտն ինձ համար անընդունելի է ընդհանրապես, որովհետև սա հակամշակութային դաշտ է: Իմիջիայլոց այդ կոչումներն էլ նորմալ են, որ պետք է ստանան հակամշակութային գործիչները: Այդ կոչումները ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է՝ սովետից մնացած ապուշություն, որը իշխանությունները բաժանում են ըստ իրենց ճաշակի: Եթե էստրադայինն է քո համար արվեստը, ապա դու այդպես էլ բաժանում ես: Դա է մակարդակը, խնդիրը դրանում է: Որովհետև էստրադային արվեստը ինձ համար ընդհանրապես արվեստ չէ: Դրա մասին խոսելը, քննարկելը ես նույնիսկ շատ ցածր եմ համարում: Դրանք ինչ կոչումներ են: Բացի Սովետական Միությունից` որևէ այլ երկրի օրինակ բերեք, որտեղ կան այդ կոչումները: Ասենք՝ Հոլանդիայի կամ Բելգիայի վաստակավոր արտիստ:

– Լավ, եթե վաստակավոր, ապա վաստակավորը ո՞վ է որոշում՝ ժողովո՞ւրդը, թե՞ նախագահը:

– Իշխանությունն է որոշում: Ով իրենց հետ է` ստանում է, իսկ ով ոչ` չի ստանում: Ով ապահովում է իրենց խնջույքները` պետք է ստանա, դա նորմալ է: Ի՞նչ է նշանակում ժողովուրդը՝ համայկական հանրաքվե՞ անենք, որ իմանանք` ով ստանա: Առաջին հերթին դա պետք է վերացնել, որովհետև դա խայտառակություն է: Բայց եթե դա չեք վերացնում, այդ ժամանակ ես կարող եմ կես կատակ, կես լուրջ նախագահական մի հատ ցուցակ ուղարկել, որտեղ մարդիկ այնքան վաստակ ունեն, բայց վաստակավորի կոչում չունեն, որ մի քիչ ամաչեն: Եվ այդ մարդիկ անգամ կամաչեն նման վաստակավորների կողքը կանգնել, իհարկե կհրաժարվեն: Դա ինչ-որ խաղ է, չափորոշիչների ցուցադրություն է: Մասսակայան մշակույթի առաջխաղացում է, բայց դե, կներեք, դա իրենց ճաշակն է, իրենք այդ ճաշակի մարդիկ են:

– Իսկ այդ ճաշակը ինչպիսի՞ ճաշակ է:

– Մեզ մոտ գիտեք ոնց է, եթե նախագահը սիրում է սերիալներ, ուրեմն գնաց սերիալների ծաղկումը, ոնց որ առաջվա նախագահի ժամանակ էր: Հիմա եթե նախագահը կամ նրա կինը սիրում է բլատնոյ երգեր, ուրեմն այդպես պետք է լինի: Իրականում պատկերացում չունեն արվեստի մասին, ինչ ֆունկցիա է կատարում, որովհետև իսկական արվեստագետը ձեր համար չի կարող պուպուշ, շատ փափուկ լինել, որ վերցնես ու ձեռքի վրա սիրես կամ էլ տանես, որ քո կնունքների ժամանակ երգի: Այդպես չի, արվեստագետը փշոտ է, որովհետև իր բնավորությունը, ֆիզիկական տեսակն է այդպիսին:

– Բայց կարծում եք իշխանությանն այդպիսի փշոտ մարդիկ պե՞տք են:

– Հասարակությանն են պետք: Իշխանություններն ինչ կապ ունեն: Փառք Աստծո, իշխանությունները այսօր կան, վաղ չեն լինի: Հասարակության մշակութային առողջության չափանիշը նման մարդկանց ներկայությունն է, որովհետև այստեղ կա ճշմարտություն, կան մարդիկ, ովքեր կարող են խոսել այդ մասին: Իսկ այստեղ  կան մարդիկ, ովքեր կնունք, քեֆ-մեֆ են գնում, խնջույքներ են ապահովում, իսկ հետո գնում են կոչում են ստանում: Իրականում այդ մարդիկ արվեստի հետ ընդհանրապես կապ չունեն: Արվեստը մի քիչ ուրիշ տեղ է, մի քիչ ուրիշ բան է: Իշխանությունները գաղափար չունեն դրա մասին, իրենք գիտեն էստրադային երգը մեծագույն արվեստ է: Ինչի մասին է էլ խոսքը: Ոնց որ իրենք դալտոնիկ լինեն, ես էլ նստեմ գույներ բացատրեմ: Ինչ բացատրեմ, եթե ամեն ինչ այդ մարդկանց համար գորշ գույների է: Դրա համար ձայն չեմ հանում, սարկազմի եմ վերածում, հումորով ասում եմ` ինչքան կարող եք շարունակեք, որովհետև ինչքան այս իդիոտիզմը շարունակվի, այնքան բոլորը կհասկանան, որ սա աբսուրդ է: Ես մի հատ էլ կարող եմ ցանկ տալ և ասել` շարունակեք, այնտեղ ռաբիսն էլ ներգրավեք: Իրական ժողովրդականությունը ռաբիսն է վայելում, չի կարելի անտեսել: Իրական «վաստակը» նրանցն է թե բառիս բուն իմաստով, թե փոխաբերական:

– Իսկ ընդհանուր առմամբ անկախության մասով ի՞նչ կասեք: Ինչպիսի՞ անկախություն ունենք` հաշվի առնելով այն, որ շատ է խոսվում կախյալ անկախության մասին, ինքնիշխանության կորստի մասին` ինչ-ինչ քաղաքական գործոններով պայմանավորված: Որպես արվեստագետ՝ Ձեզ համար անկախությունն ի՞նչ է:

– Ես անկեղծ ասեմ, բայց մի քիչ տարօրինակ կարող  է թվալ: Ասում են` անկախությունը վաստակել ենք, բայց երևի մի քիչ կարճ հիշողություն ունեն: Անկախությունը Սովետական Միությունը բաժանեց: Անկախության համար երևի մի մարդ է իրականում պայքարել՝ Պարույր Հայրիկյանը, որը նստել է: Սովետական գաղութներն ու բերդերը հենց դրա համար են:

Անկախությունը փաստացի ունենալը մի բան է, իսկ դա օգտագործելը` մի ուրիշ բան: Որովհետև դե յուրե դու այսօր անկախ ես, բայց դե ֆակտո մենք այսօր հասկանում ենք, որ երևի ԱՄՆ-ին էլ, Ռուսաստանին էլ չենք կարող անկախ երկիր անվանել: Անկախություն չկա առավել ևս փոքր երկրների համար, բայց 23 տարվա մեջ չկարողացան արդարացի պետություն կառուցել բոլորի համար, ոչ թե մի 20 ընտանիքի համար, իսկ մնացածը մի քիչ ճորտի կատեգորիային են հասել, որովհետև գործատուն էլ ճորտատեր է: Հայաստանի 90% գործատուների բարոյական բազիսը ահավոր ցածր է: Իրենք մարդկանց էլ են այդպես վերաբերվում, դրա համար այն գործատեղերը, որ ստեղծում են` մի քիչ կասկածելի են:

– Եվ այդ նույն դիմագիծը Դուք տեսնում եք նաև մշակութայի՞ն ոլորտում: Այսինքն` ամեն ինչ սկսվում է ամենաանհրաժեշտ, ամենաարժեքավոր ոլորտներից և հասնում մինչև քաղաքականություն:

– Ես Ձեզ մի տարօրինակ բան ասեմ` ամեն ինչն է մշակույթ: Դուք երևի արվեստն ի նկատի ունեք, որովհետև քաղաքականությունն էլ է մշակույթ: Արվեստի, մտահորիզոնի, ճաշակի փոքր լինելը բերում է նրան, որ քաղաքական մտահորիզոնն էլ է փոքր: Դրանք իրար հետ ուղղակի կապակցված են: Քաղաքական մտահորիզոնի այս դեգենեռատ վիճակը բերում է նրան, որ այս մշակութային հորիզոնը ճղճիմ է, շատ վատն է: Եվ դա գալիս է նրանից, որ մարդիկ, ովքեր պետք է լինեն ԺԷԿ-ի պետ, տրոլեյբուսի վարորդ, ղեկավարներ, օլիգարխներ են դառնում, հետո գումարներ են կուտակում, իսկ այդ գումարը վերարտադրում է մշակույթ: Վերարտադրում է իրենց նման մշակույթ, այսինքն` հակամշակույթ: Այս ամբողջ ճղճիմ ֆիլմերը, սերիալները օդից չեն գալիս, դրանք բոլորը պատճառահետևանքային լուրջ կապ ունեն:

– Ի՞նչը կարող է իրավիճակը շտկել:

– Անձերը, սրանց պետք է ավլես, շպրտես դուրս կամ իրենք գան իրենց իրական տեղը՝ կոշիկ մաքրեն կամ մասաժ անեն: Իրենց ընդունակությունները ուղղակի դրանց մեջ է: Իրենք դա պետք է անեն՝ սպասարկման ոլորտը, որ կանչես մոտենան, սուրճ խնդրես իրենցից: Իսկ այսօրվա սուրճ բերողը չի բացառվում, որ կարող է շատ լավ նախարար լինել: Իրականում մեր երկիրը ունի մեկ պրոբլեմ՝ կադրային խնդիր: Կադրերն ընտրվում են այնպես, որ քո հետ ոչ մի բարոյական պրոբլեմ չունենա, նվիրված լինի: Իհարկե, մարդը, որը ոչ մի սկզբունքներ չունի` նվիրվում է մինչև կյանքի վերջ շան նման: Կներեք, որովհետև միայն շունն է անվերապահորեն նվիրվում, առանց մտածելու` արդյոք արժի նվիրվեմ նրան, թե չէ: Մարդը նման կերպ չի կարող լինել, եթե ունի բարոյական չափորոշիչներ: Բայց հավաքել են այնպիսի մարդկանց, ովքեր ինչ ասես անում են, միայն թե պաշտոն ունենան: Այս երկիրը ունի կադրերի և կամքի խնդիր:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում