Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Վրաստանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմի մասին

Վրաստանը եւ Իրանը երեկ երեկոյան Թբիլիսիում համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմի մասին: Փաստաթուղթն ստորագրել են Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին եւ նրա վրացի պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեն: Նախարարները նշել են ստորագրված փաստաթղթի կարեւորությունը, որը կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունները: «Սա հույժ կարեւոր փաստաթուղթ է, որը հարեւաններին թույլ է տալիս շփվել առանց սահմանների եւ մոտեցնում է ժողովուրդներին»,- ասել է Մոթաքին: Վաշաձեն ասել է, որ Վրաստանը ձգտում է առանց վիզայի հաղորդակցություն ապահովել բոլոր հարեւանների հետ` հիշեցնելով, որ ավելի վաղ նույնպիսի համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի հետ: Նրա խոսքով` Իրանը, որի հետ Վրաստանը պարզեցնում է այցագրային ռեժիմը, բացառություն չէ. «Վրաստանում իրանցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է, եւ վրացական կողմը շահագրգռված է դրանում, ինչպես եւ այդ երկրի հետ առեւտրաշրջանառության մեծացման հարցում, ինչին էլ ավելի կնպաստի այցագրային ռեժիմի պարզեցումը»,- ասել է Վաշաձեն: Իրանի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու հարցում շահագրգռություն է հայտնել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «Վրաստանի կառավարությունը շահագրգռված է հարեւան պետությունների, այդ թվում` Իրանի հետ, առեւտրական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Իրանի ԱԳ նախարարի այցի ընթացքում բանակցությունների հիմնական հարցը կլինի երկու երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմը»,- նախագահի անունից ասել է նրա մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն: Մոթաքիի այցի ընթացքում նախատեսված Է նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Մոթաքին նաեւ կայցելի Բաթում եւ այնտեղ կմասնակցի Վրաստանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացման արարողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում