Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերժ Սարգսյանն ընդունում է ձախողումը

«Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովին երկրորդ՝ փակման օրը միացած Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ Հայաստանը հետ կանչի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը հաջորդում է Վատիկան կատարած նրա այցին, միևնույն ժամանակ նաև՝ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայտնի հայտարարությանը՝ Թուրքիային Կիլիկիո կաթողիկոսարանի տարածքների վերադարձի պահանջ ներկայացնելու և մինչև Եվրադատարան գնալու մտադրության մասին:

Ըստ որում, շատ հետաքրքրական էր, որ Սերժ Սարգսյանը այդ հայտարարության ժամանակ գերադասել էր լինել Վատիկանում, քան «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովին: Երևի կասկած չկա, որ ցանկության դեպքում խորհրդաժողովը կարող էին կազմակերպել այնպես, որ դրա բացման արարողությանը և հետևաբար՝ Արամ Առաջինի ելույթի հնչեցմանը մասնակցած լիներ նաև Սերժ Սարգսյանը:

Այս հանգամանքը հիմք է տալիս կարծելու, որ Սերժ Սարգսյանը ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ գերադասել է ներկա չլինել այդ հայտարարությանը: Սակայն չի բացառվում նաև, որ այստեղ յուրօրինակ սինխրոնության խնդիր էլ կա՝ հայտարարությանը ներկա չէր Սերժ Սարգսյանը, սակայն մյուս կողմից՝ նա Վատիկանում էր, իսկ որ Կիլիկիո կաթողիկոսարանի նախաձեռնած գործընթացում Վատիկանի, այսպես ասած, եկեղեցական-գործընկերային օգնությունը շատ կարևոր և անհրաժեշտ կլինի, հատկապես եթե բանը հասնի Եվրադատարան, ինչի հավանականությունը շատ մեծ է՝ երևի թե կասկած չկա:

Ահա այս կոնտեքստում երբ դիտարկում ենք հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ապա այն, ըստ էության, դիտվում է Արամ Առաջինի հայտարարությանը լրացնող: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ըստ էության թվում է որոշակիորեն իմաստազուրկ, եթե չի հայտարարվում, թե ինչն է Հայաստանի նման մտադրության մոտիվը: Այսինքն՝ ինչո՞ւ, ո՞ր դեպքում Հայաստանը կարող է հետ կանչել արձանագրությունները:

Օրինակ՝ երբ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, պատասխան այցով Թուրքիա ֆուտբոլ դիտելու էր գնալու 2009 թվականին, հայտարարեց, որ կգնա, եթե սահմանը բացելուն մոտ լինենք: Եվ գնալուց չորս օր առաջ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ այսօր Սերժ Սարգսյանը չի ասում, թե ո՞ր դեպքում հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանը հետ կկանչի: Իսկ սա կարող է նշանակել, որ Սարգսյանի հայտարարությունն ըստ էության ինչքան որ կարող է լինել Արամ Առաջինի հայտարարած նախաձեռնությանն անուղղակի աջակցություն, նույնքան էլ ուղղակի պոպուլիստական քայլ՝ Հայաստանի իշխանությունների կողմից:

Խնդիրն այն է, որ Արամ Առաջինն ըստ էության դարձավ «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովի, այսպես ասած, առաջին դեմքը՝ իր հայտարարությամբ: Նա ստվերեց բոլորին, այդ թվում նաև՝ Հայաստանից որպես առաջին դեմք ներկայացած Հովիկ Աբրահամյանին:

Ըստ էության, Սերժ Սարգսյանը երևի թե ևս Արամ Առաջինի ստվերում չմնալու համար մտադրվել էր անել մի այնպիսի բան, որը քիչ թե շատ, այսպես ասած, մրցունակ կլիներ Արամ Առաջինի հայտարարության հետ: Եվ այսպիսին, ըստ երևույթին, դիտվեց արձանագրությունները հետ կանչելու հայտարարությունը, որը, սակայն, ի տարբերություն Արամ Առաջինի հայտարարության՝ ըստ էության ոչ թե քիչ թե շատ տեսանելի գործընթաց է ուրվագծում, այլ առաջացնում է բազում հարցեր և վկայում տապալված գործընթացի մասին: Առավել ևս, որ այդ հայտարարություններն արվում են Էրդողանին ապրիլի 24-ին Երևան հրավիրելու ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում