Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Վահագնը նարդիով կրված ղումարի փողը մի կերպ տվել է, որ կնոջը չբռնաբարեն, երեխուն էլ վատություն չանեն

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Նարեկ Խուդոյանի, Դավիթ Միքայելյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ Հրազդան քաղաքի «Լազուր» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնաշենքի և կոմպրեսորային արտադրամասի տանիքների նորոգման ընթացքում նորոգող բրիգադի կազմում աշխատող, Հրազդան քաղաքի բնակիչ Նարեկ Խուդոյանը համաքաղաքացի Վահագն Ա.-ից նրա և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, «սխալն ուղղելու, մաքրությունը պահելու, տղա մնալու» համար 2012 թվականի մայիսի 14-ին պահանջել է 700 հազար դրամ, իսկ նույն օրը փողը չտալու դեպքում սպառնացել է գումարը կրկնապատկել:

Պահանջված գումարը մարելու պատրվակով Խուդոյանը Վահագնին առաջարկել է նարդի խաղալ:

Բայց խաղում հաղթել է ինքը, և Դավիթ Միքայելյանի ու Ցոլակ Նասոյանի հետ նախնական համաձայնությամբ, արդեն հիշատակված բռնություններն իրագործելու սպառնալիքով Վահագնից պահանջել են 1 միլիոն 400 հազար դրամ:

Վահագնը սպառնալիքների ազդեցության տակ հաջորդ օրը՝ մայիսի 15-ին, Նարեկ Խուդոյանի պահանջով վերցրել է իր ընտանիքին պատկանող ոսկեղենը, գրավադրել է «Ինեկոբանկում», որի դիմաց վերցրած 754 հազար դրամն ամբողջությամբ հանձնել է Նարեկ Խուդոյանին՝ խոստանալով մնացած 650 հազար դրամն էլ տալ հետագայում:

Ընդհանուր իրավասության դատարանում Նարեկ Խուդոյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե մի օր աշխատավայրում ինքն ասել է, թե գումար է պետք՝ պապիկի գերեզմանը կառուցելու համար:

Վահագնն ասել է, թե բանկում 1 միլիոն 500 հազար դրամ ավանդ ունի, կարող է օգնել: Ինքն էլ համաձայնել է:

Վահագնը գնացել է տուն, որ բանկի փաստաթղթերը բերի, բայց եկել ու ասել է, թե հնարավոր չէ, քանի որ ավանդը կնոջ անունով է: Նա ասել է, թե բոլոր դեպքերում կօգնի, քանի որ տանը ոսկեղեն ունեն, գրավ կդնի ու գումար կտա:

Ոսկեղենը բերել է, գրավադրել է բանկում, ստացել է 750 հազար դրամ, որից վերցրել է 2 հազար դրամը, մնացածը տվել է իրեն:
Վահագնի առաջարկով գնացել են «Կռոյի օբյեկտ» կոչվող ռեստորան, ճաշել են, Վահագնը խոստացել է գումարով օգնել նաև Դավիթին՝ նրա դստերը վիրահատության տանելու համար:
Խուդոյանը հայտնել է, թե տանիքի նորոգման աշխատանքների ընթացքում անձրևոտ օրերին գործընկերներով նարդի կամ թուղթ են խաղացել:

Ինքը Վահագնի հետ խաղացել է «Սնիկերսի» դիմաց, Վահագնը պարտվել է, բայց գումար չի ունեցել ու «Սնիկերսը» չի առել…
Մի քանի օր հետո գիշերվա ժամը երկուսի սահմաններում Վահագնի կինը մի կնոջ հետ իրենց տուն է եկել, պահանջել 750 հազար դրամը կամ իրենց ոսկեղենը:

Հաջորդ օրը իրեն ու Դավիթին հրավիրել են Վահագնենց տուն, ինքը պարտավորվել է վերադարձնել գումարը և պայմանավորվել է, որ կգնա Ռուսաստանում կաշխատի ու կվերադարձնի փողը: Բայց չի կարողացել վերադարձնել:

Գրավ դրված ոսկեղենի համար երկու-երեք ամիս ինքն է վճարել տոկոսադրույքը, բայց հետո Վահագնի ընտանիքին տեղյակ է պահել, որ չի կարողանում վճարել:

Ինքը Վահագնին սպառնալիքներ չի տվել, չի ասել, թե նրա կնոջն ու երեխաներին կվնասի: Ինքն ու Դավիթը Վահագնին չեն փակել խցում, նման բան չէր կարող լինել, որովհետև այդ խցի դուռը չի փակվում:

Իրենք Վահագնի առողջական վիճակի մասին տեղյակ չեն եղել:
Ինքը Վահագնի կնոջը չի զանգել ու չի ասել, թե ինչ-որ մարդիկ նրա ամուսնուն տարել ու թուղթ են թողել:

Խուդոյանն ընդունել է, որ 750 հազար դրամը Վահագնից վերցրել է՝ որպես պարտք, գումարն օգտագործել է իր և իր ընտանիքի կարիքների համար ու պարտավորվում է մաս-մաս վերադարձնել:

Ամբաստանյալ Դավիթ Միքայելյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պատասխանել է հարցերին ու ասել, որ բոլորի ներկայությամբ Նարեկը Վահագնից պարտքով գումար է խնդրել: Վահագնը համաձայնել է գումար տրամադրել տասը տոկոսով:

Հաջորդ օրը Նարեկն ու Վահագնը գնացել են վերջինիս տուն, տան ոսկեղենը վերցրել, գրավ են դրել, հետո եկել են աշխատանքի: Աշխատանքից հետո էլ Վահագնի առաջարկով գնացել են ռեստորան ու լավ ժամանակ են անցկացրել:

Իրենք Վահագնին չեն սպառնացել, չեն թողել փակ սենյակում, նրա հեռախոսը չեն վերցրել, չեն սպառնացել, թե ոտքը կապելու են վերելակի ճոպաններից:

Վահագնի առաջ դանակ ու աղ չի դրել ու նրան չի առաջարկել ինքն իրեն մատաղ անել: Իրենք աշխատավայրում դանակ չեն ունեցել, անգամ պանիրը պատառաքաղով են կտրել:

Ինքն իր երեխայի վիրահատության համար Վահագնից գումար չի ուզել, քանի որ վիրահատությունը եղել է պետպատվերի շրջանակներում:

Վահագնը նարդի է խաղացել «Սնիկերսի» դիմաց, բայց «Սնիկերսը» չի գնել՝ գումար չունենալու պատճառով:

Երրորդ ամբաստանյալ Ցոլակ Նասոյանը շորթման համար իրեն… մեղավոր է ճանաչել:

Հայտնել է, թե մի անձրևոտ օր Նարեկն ու Վահագնը նարդի են խաղացել, Վահագնը տարվել է 700 հազար դրամ: Նարեկը նրան սպառնացել է, որ եթե այդ փողը չտա, գումարը կկրկնապատկվի ու կկազմի 1 միլիոն 400 հազար դրամ:

Իր ներկայությամբ Նարեկը սպառնացել է Վահագնին, թե գիտի՝ նրա կինը որտեղ է աշխատում, երեխաները որ դպրոցն են հաճախում: Նա ասել է, թե կվնասի Վահագնի կնոջն ու երեխաներին:

Իր ասածը, թե Վահագնի ոտքը կկապի վերելակի ճոպաններից ու վերելակը բաց կթողնի՝ կատակ է եղել, սակայն Վահագնը լուրջ է ընդունել:

Իր ներկայությամբ Դավիթը դանակ ու աղ է դրել Վահագնի առաջ՝ սեղանին, ու առաջարկել է, որ նա ինքն իրեն մատաղ անի:

Վահագնը Նարեկին փողը տվել է սպառնալիքների ազդեցության տակ, տոկոսների մասին խոսք չի եղել:

Ինքը չի նկատել, որ Վահագնին խցում փակեին, այդ խցի դուռը չի փակվում:

«Կռոյի օբյեկտ» գնացել են ո՛չ Վահագնի առաջարկով:

Տուժող Վահագնը դատարանում հայտնել է, թե ինքը աշխատակիցներից մեկի մոտ դժգոհել է, որ իրենց կատարած նույն աշխատանքի համար Երևանում կրկնակի են վարձատրում, հնարավոր է, որ այստեղ իրենց խաբում են:

Այդ դժգոհության հետ կապված՝ Նարեկ Խուդոյանն իրեն հրավիրել է զրույցի և պարտադրել, որ ինքը 700 հազար դրամ վճարի՝ վարձատրությունից դժգոհելու, «սխալն ուղղելու, մաքրությունը պահելու և տղա մնալու համար»:

Նա սպառնացել է վնասել իր ընտանիքին՝ սպանել իրեն, բռնաբարել կնոջը, վատություն անել երեխային, չվճարելու դեպքում էլ կրկնապատկել գումարը:

Ինքը հավատացել է, որ Նարեկը կիրագործի իր սպառնալիքները, քանի որ նա ֆիզիկապես ուժեղ է եղել բոլորից:

Իրեն ստիպել են նարդի խաղալ, իբր՝ որ 700 հազար պարտքը մարվի: Բայց ինքը խաղալ չի իմացել, տարվել է:

Դավիթն իրեն տվել է երեք հատ թուղթ, Նարեկի թելադրանքով ինքը գրել է՝ իբր Նարեկին պարտք է 1 միլիոն 400 հազար դրամ: Մի օրինակը տվել են իրեն, մյուս երկուսը Նարեկի կամ Դավիթի մոտ են եղել:

Հաջորդ օրը գնացել է աշխատանքի՝ առանց փողի: Նարեկը, Դավիթն ու Ցոլակն իրեն փակել են վերելակի խցում, Նարեկը զանգել է իր կնոջն ու ասել, թե ինչ-որ տղամարդիկ ամուսնուն տարել են, թողել են մի նամակ:

Ինքը փակված մնացել է մեկ-երկու ժամ: Իր հեռախոսը եղել է Նարեկի մոտ:

Ինքը Նարեկի հետ գնացել է իր բնակարան:

Իրենց ոսկեղենը վերցրել ու գնացել են բանկ, գրավադրել են, գումարն ինքը տվել է Նարեկին:

Այդ օրվա աշխատանքից հետո բրիգադի անդամները գնացել են ռեստորան: Իրեն ստիպողաբար տարել են՝ սպառնալով, որ եթե չգնա, կգցեն մեքենայի տակ:

Հետո ինքը ջերմության մեջ է եղել: Չի կարողացել կնոջը բանավոր հայտնել կատարվածը, հայտնել է գրավոր: Կինն ու մայրը գնացել են Խուդոյանի տուն, բայց գումարը հետ ստանալ չեն կարողացել:

Ինքը մինչև դեպքը բուժում է ստացել, լիովին չի ապաքինվել:
Դեպքից հետո իր հոգեվիճակն ավելի է վատացել:

Ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Խուդոյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Նա կալանքի տակ է առնվել դատական նիստերի դահլիճում:

Դավիթ Միքայելյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու օրվանից:

Ցոլակ Նասոյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Նարեկ Խուդոյանից, Դավիթ Միքայելյանից, Ցոլակ Նասոյանից հօգուտ տուժող Վահագն Ա.-ի համապարտության կարգով կբռնագանձվի 752 հազար 700 դրամ գումար՝ որպես շորթմամբ պատճառված վնասի հատուցում:

Դատավճռի դեմ բողոքներ են բերել Նարեկ Խուդոյանի և Դավիթ Միքայելյանի շահերի պաշտպանները:

Պայմանական դատապարտության ենթարկված Նասոյանը դատավճիռը չի բողոքարկել:

Նարեկ Խուդոյանի շահերի պաշտպան Ա. Գալստյանը, վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բերած բողոքը, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը գնահատեց անհիմն:

Պաշտպանի կարծիքով՝ Նարեկ Խուդոյանը պետք է արդարացվեր, ոչ թե դատապարտվեր ազատազրկման:

Նարեկը, Դավիթն ու Ցոլակը դատապարտվել են նախնական համաձայնությամբ հանցավոր արարքը կատարելու համար:
Սակայն, պաշտպանի կարծիքով, խոսք անգամ լինել չի կարող նախնական համաձայնության մասին: Դրա վերաբերյալ ոչ մի ապացույց գործում չկա:

Պաշտպանը պնդեց, որ Նարեկ Խուդոյանը տուժողից գումար շորթելու նպատակ չի ունեցել, տուժողն ինքն իր կամքով է գումարը տվել Խուդոյանին:

Պաշտպանի կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչի համար է մեղավոր ճանաչվել, օրինակ, Ցոլակ Նասոյանը: Վերջինս հայտնել է, թե կատակով է ասել՝ եկեք կապենք Վահագին:

Պաշտպան Գալստյանը տարակուսեց. եթե շորթումը կատարել են երեքով՝ նախնական համաձայնությամբ, ապա Խուդոյանից բացի մյուս երկուսն էլ պետք է տուժողի գումարից մաս ունենային, այլապես ո՞րն էր նրանց շահագրգռվածությունը: Սակայն գումարն ամբողջությամբ վերցրել է Նարեկ Խուդոյանը:

Եթե անգամ երեք ամբաստանյալները հանցավոր արարքի համակատարողներ են եղել, նախնական համաձայնության գալու վերաբերյալ ապացույցներ չկան՝ ըստ պաշտպանի:

Պաշտպանն ընդգծեց, որ Նասոյանի ցուցմունքով մյուս երկու ամբաստանյալների մեղքը հաստատված գնահատելը սխալ է:

Որպես գործի քննության թերություններ՝ պաշտպանը նշեց, թե տուժողի տանը զննություն չի կատարվել, չի հարցաքննվել բրիգադի բանվորների մի մասը, տաքսու վարորդը, որ սպասարկել է բրիգադի անդամներին:

Այն սենյակը, որտեղ իբր փակել են տուժողին, փական չի ունեցել, դուռը փակել չէին կարող:

Տուժողը հայտնվել է հիվանդանոցում ոչ թե դեպքից հետո տարած սթրեսի պատճառով, այլ հաշմանդամության խումբը հաստատելու նպատակով:

Տուժողի ընտանիքն իրավապահներին դիմել է դեպքից ամիսներ անց: Մինչ այդ բավարարվել են Խուդոյանի մայրիկի խոստումներով, թե գումարը կվերադարձնեն:

Դեպքի օրը Նարեկ Խուդոյանը տուժողի բնակարանում չի եղել:
Պաշտպանն ասաց՝ եթե անգամ ընդունենք, որ Նարեկ Խուդոյանը սպառնացել է տուժողին, նրա սպառնալիքները վերաբերել են ապագային, տուժողը կարող էր անմիջապես դիմել իրավապահներին կամ հաջորդ օրը աշխատանքի չներկայանալ:

Բայց նա ո՛չ մեկն է արել, ո՛չ՝ մյուսը: Ուրեմն՝ կամ սպառնալիքներ չեն եղել, կամ տուժողը դրանք որպես իրական սպառնալիքներ չի ընկալել:

«Տղա մնալու, մաքրությունը պահելու» պահանջները տուժողի կողմից դժվար թե որպես սպառնալիքներ ընկալված լինեին:
Պաշտպան Գալստյանը միջնորդեց բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կարճել վարույթը՝ հանցագործությանը Նարեկ Խուդոյանի մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով, Նարեկ Խուդոյանին արդարացնել ու ճանաչել անպարտ:

Նարեկ Խուդոյանը՝ սև աչքունքով երիտասարդ, միացավ պաշտպանի բողոքին: Նա ասաց. «Գումարի առումով իրոքից ինձ ա տվել գումարը: Ես պատրաստ եմ վերադարձնել իրան: Իսկ ստանալու առումով չեմ ընդունում: Ես պատրաստ եմ ժամանակ առ ժամանակ վերադարձնել պարտքը՝ քիչ-քիչ: Բայց տուժողի ընտանիքը չի համաձայնում: Իրանք ընդհանուր գումարն են ուզում»:

Տուժողի կինը հայտնեց, թե Խուդոյանի մայրը գումարի փոխարեն առաջարկել է վերցնել իրենց տան սեղանն ու աթոռները: Ինքը հրաժարվել է: Խուդոյանի մայրն իրեն ասել է՝ եթե իմ տղան դատարանից ինձ հետ տուն չեկավ, կտեսնես, թե ինչի եմ ընդունակ:

Նարեկ Խուդոյանի մայրն ու կինը վերաքննիչ դատարան էին բերել Խուդոյանի մանկահասակ որդուն՝ խելոք աչքերով մանչուկին, որ կալանքի տակ գտնվող հայրը կարոտն առնի…

Ամբաստանյալ Դավիթ Միքայելյանի շահերի պաշտպանն իր վերաքննիչ բողոքը կհիմնավորի հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 27-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում