Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Շախմատը էլեգանտ և արդյունավետ քայլեր է սիրում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:


Այսօր Հայաստանում ժողովրդի և ընդդիմության պայքարը, բացի քաղաքական նպատակներից, ունի նաև յուրահատուկ խորհրդանիշ` Ազատության հրապարակը իշխանություններից վերցնելու և հենց այնտեղ հանրահավաք անելու, հենց այնտեղ իր բողոքի ձայնը բարձրացնելու: Ինչո՞վ եք դա պայմանավորում:


– Երևանը ունի բազմաթիվ հրապարակներ, որոնց թվում առանձնահատուկ դեր են խաղում երկու հրապարակ ` քաղաքական` Հանրապետության հրապարակը և մշակութային` Թատերական հրապարակը: Մշակութային հրապարակը նախագծվել է Թամանյանի կողմից 1924թ. և կառուցվել 30-ականներին: Այն իր քաղաքական մկրտությունը ստացել է  1965-ին.` Մեծ Եղեռնի 50-ամյակին. 1965-ի ապրիլի 24-ին 20 հազար մարդ էր եկել հրապարակ` խորհրդային իշխանություններին ներկայացնելու Եղեռնի ճանաչման պահանջը: Հրապարակի քաղաքական դերակատարումը վերջնականապես հաստատվել է 1988-ին, երբ հայ ժողովուրդը ընդվզեց պատմական անարդարության դեմ: Այդ հիշարժան օրերից հետո Թատերական հրապարակը ստացավ իր նոր անվանումը և կոչվեց Ազատության հրապարակ, քանզի և 1965թ.-ին և 1988-ին ծառայել էր որպես ժողովրդի կամքի ազատ արտահայտման վայր: Այս նոր վսեմ անվանումը վերջնականապես հաստատեց հրապարակի քաղաքական դերակատարումը: Ինչ վերաբերում է քաղաքական` Հանրապետության հրապարակին, ապա Հանրապետության հրապարակը պետության պաշտոնական հրապարակն է: Եթե ուշադիր նայենք Հանրապետության հրապարակին , ապա կտեսնենք մի հետաքրքիր զուգադիպություն` վերջինիս մի կողմում գտնվում է կառավարության շենքը` մեր գործադիր իշխանության ամրոցը, մյուս կողմում` Համաշխարհային բանկն է և «Մարիոթ» հյուրանոցը: Արտասահմանցի փորձագետները գալիս են Հայաստան, ապրում են «Մարիոթում», ցուցումներ են ստանում Համաշխարհային բանկում և իրենց ծրագրերը հրամցնում մեր իշխանությանը: Այս հրապարակում ժողովուրդը ներկա չէ, և իրոք, Համաշխարհային բանկում կերտած ծրագրերի ընդունումը և կատարումը մեր ժողովրդի ներկայությունից կախված չէ: Ժողովրդի հրապարակը Թատերական հրապարակն է, որը նախագծված է ֆորումի սկզբունքով` հուշելով, որ այն խոսելու և ազատորեն բանավիճելու ատյան է: Սակայն ազատ ընդդիմադիր խոսքի հնչեցնելը հրապարակի միակ դերակատարումը չէ:Ազատության հրապարակը հին հայկական բերդերի պես պաշտպանված է հետևից մշակութային կոթողով, որ ժողովուրդը իրեն պաշտպանված զգա ազատ ընդդիմադիր խոսակցության ժամանակ: Զարմանալի չէ, որ ժողովուրդը սիրում է այդ հրապարակը, սիրում է խոսել և պատսպարվել այստեղ: Ժողովրդի ձեռքից այդ հրապարակը առաջին անգամ վերցվեց կամ փակելու փորձ արվեց 88-ին խորհրդային իշխանության կողմից : Այդ օրերին Խորհրդային Միությունը փակել էր ոչ թե երկրի քաղաքական հրապարակը, այլ ժողովրդի` Ազատության հրապարակը: Այն ժամանակի բարձրաստիճան պաշտոնյաներից Սուրեն Հարությունյանը հիշում է, թե հանրահավաքների օրերին Կրեմլից ամեն օր զանգահարում էին իրեն և հարցնում դեռ չեք ազատել գերի ընկած հրապարակը (պլենեննույու պլոշադ) և պահանջում  հրապարակը շուտափույթ ազատագրել: Ազատագրեցին  զրահամեքենաներով… Նպատակը ժողովրդին լռեցնելը չէր միայն, այլ նաև վախեցնելը: Ժողովրդի ձայնը հրապարակում լռեցնելու երկրորդ փորձն արվեց 1996թ.-ին` ճիշտ այն պահին, երբ Հայաստանում լուսավորչական ավտորիտարիզմից շրջադարձ կատարվեց դեպի կարծր ավտորիտարիզմ: Ճիշտ այն պահին, երբ Հայաստանում ծավալվեց ժողովրդավարական շարժում, որի բողոքը ուղղված էր ոչ թե դրսի, այլ սեփական իշխանության դեմ:


 2008թ. մարտի 1-ից հետո ժողովրդի ձեռքից կրկին անգամ վերցրին Ազատության հրապարակը և շուրջ երեք տարի հնարավորություն չէին տալիս մտնել այնտեղ:


Արդար լինելու համար նշեմ, որ այդ հրապարակը ժողովրդի ձեռքից խլելու գործում միայն իշխանությունները չէ, որ մեղավոր էին, լուրջ մասնակցություն է ունեցել նաև բիզնեսը, որը տեսնելով իշխանության ցանկությունը և որսալով հարմար պահը, սկսեց հրապարակում սրճարաններ կառուցել: Անմասն չի եղել նաև քաղաքապետարանը, որն օգտվելով առիթից` մեքենաների կայանատեղի ստեղծելու պատրվակով երկար ժամանակով փակեց հրապարակը: Կարելի էր ըմբռնումով մոտենալ այս ոտնձգությանը, եթե քաղաքային իշխանությունները մեկ այլ տեղ տային ժողովրդին ազատ բողոքելու և պատսպարվելու համար: Բայց չարին: ժողովուրդը ինքը գտավ ազատ բողոքելու նոր վայր Մատենադարանի մոտակայքում` նորից մշակութային կոթողի պաշտպանության ներքո և նորից մեծերի հովանու տակ: Կյանքը ապացուցեց, որ ժողովուրդի ընտրած տեղը ավելի հարմար էր ժողովրդի համար և անհարմար իշխանությունների համար, քան Ազատության հրապարակը: Բնական բարձունքը գերադրական դիրք է ապահովում և ավելի ազդու տեսք է տալիս ու ավելի տպավորիչ է դարձնում ընդդիմադիրների հանրահավաքը, իսկ մարդկանց բազմությունն ավելի անկաշկանդ և ազատ է զգում իրեն այս նոր տեղում: Պատսպարվելու հարցն էլ էր լուծվել ի վնաս իշխանությունների: Հիշենք 96-ը, երբ ժողովուրդը իրեն անպաշտպան զգալով Ազատության հրապարակում, պատսպարվեց ամերիկյան դեսպանատան պատերի տակ, իսկ 2008-ի մարտի 1-ին` ծվարեց ֆրանսիական դեսպանատան ճաղերի մոտ: Ինչ վերաբերում է ազատ խոսելուն, ապա հրապարակի առկայությունը գրեթե դեր չի խաղում, քանի որ Հանրային հեռուստատեսությունը փակ է ընդդիմության համար, ժողովրդի ներկայացուցիչների առջև, փակ են նաև խորհրդարանի դռները անգամ հրապարակում արտահայտած ընդդիմադիր կարծիքը  մեծ ազդեցություն չի ունենում ընտրությունների վրա փաստորեն, «ժողովրդավարական» Հայաստանում ընդդիմադիր կարծիքը  քաղաքական գործոն չի և ազդեցության լծակներ չունի: Հրապարակը բռնագրավելուց հետո, որպեսզի մեղմվի դիմադրությունը, փորձ արվեց նենգափոխել հրապարակի իմաստը և դերակատարումը և անգործության մատնել այն: Երեխաների խաղալիքներ տեղադրվեցին այնտեղ և մեզ փորձեցին համոզել մտնել մեր հրապարակ միայն քայլելու, զբոսնելու, բայց ոչ քաղաքական պայքարի համար: Ո՛չ խաղալիքները կպան, ո՛չ էլ մենք համոզվեցինք: Ժողովուրդը չհամակերպվեց այդ նենգափոխման հետ, նա իր հրապարակն էր ետ պահանջում: Ժողովուրդը քաղաքական ամբիոնի կարիք ուներ և ուզում էր սեփական հայրենիքում ունենալ իր տեղը, որպեսզի ազատորեն արտահայտի այն կարծիքը, որը տարբերվում է իշխանությունների կարծիքից: Կյանքը ցուց տվեց, որ ժողովուրդը պատրաստ էր դրա համար նաև պայքարելու:


– Մարտի 17-ին` շուրջ 3 տարի 17 օր դադարից հետո ժողովուրդը վերջապես մտավ Ազատության հրապարակ և կարողացավ ստանալ իր քաղաքական ամբիոնը: Ինչպե՞ս եք գնահատում այդ իրադարձությունը:


– Հրապարակի վերադարձը շատ կարևոր է` ժողովուրդը վերստացավ իր ազատ խոսելու ատյանը: Ավելին` ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը ուզում է ունենալ այդ հրապարակը: Այդ գործին աջակցեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով որպես ժողովրդի զավակ գնաց և համեստորեն նստեց թույլատրված վայրում` վայելելու իր ծոմը: Այնուհետև հանրահավաքը մտավ հրապարակ ու ետ վերցրեց այն: Կարծում եմ, որ իշխանությունն ինքն էլ դեմ չէր այդպիսի ելքի: Ամերիկացի մեծ քաղաքագետ Հաննա Արնդն ասում է. «Ազատությունը չի տրվում որպես շնորհ կամ փոխհատուցում տառապանքների դիմաց, ազատությունը ոչ այլ ինչ է, քան պարգևատրում աշխատանքի և անխոնջ պայքարի համար»: Հետևաբար, եզրակացությունը մեկն է` մենք Ազատության հրապարակը ետ ստացանք ոչ թե որպես շնորհ կամ որպես փոխհատուցում Րաֆֆիի տառապանքների և ծոմի համար, այլ որպես պարգևատրություն հասարակության համառ աշխատանքի և պայքարի, նաև խոհեմության համար: Ըստ իս, իշխանությունները համաձայնեցին նման ելքին: Ըստ իս, իշխանություններն արդեն հասկացել են, որ ավելի լավ է լեզու գտնել սեփական ժողովրդի հետ, քան վախով սպասել տհաճ նորությունների Ստրասբուրգից և Բրյուսելից: Հնարավոր է նաև, որ իշխանությունները հոգնել են վերջերս հաճախացած ոչ պատվաբեր քաշքշուկներից: Պակաս կարևոր չէ նաև այն, որ մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարեց հանրահավաքին որոշումներ ընդունելու արտոնություն տալու մասին: Դա ստիպեց իշխանություններին ավելի զգուշանալ և խուսափել ընդդիմությանը նոր շանսեր տալուց: Հնարավոր է, որ իշխանությունը հասկացել է նաև, որ ավելի նպատակահարմար է հանրահավաքը պարփակել Ազատության հրապարակում` զրկելով նրան գերադրական դիրքից և ավելի ազդու դառնալու հնարավորությունից: Չի բացառվում նաև, որ իշխանությունները ևս հասկանում են, որ սա այն դարը չէ, որ իշխանության և ընդդիմության առճակատման թեժ պահին պետականություն ունեցող հայ ժողովուրդն ապավինի այլևայլ դեսպանատների պատերի պաշտպանությանը: Չի բացառվում, որ իշխանություններն ավելի պատվաբեր են համարել ժողովրդի ամրոցը վերադարձնել իրեն… Եթե իրոք այդպես է, ապա շնորհավորում եմ իշխանությանը ժողովրդի հետ հարաբերությունները փակուղուց դուրս բերող այս խոհեմ քայլի համար, որովհետև վերջերս իշխանության և հասարակության առճակատումը խիստ խորացել է, և ետ գնալու ճանապարհը չի երևում: Իշխանության համառությունը դարձել է բնավորություն, և միայն դրանով կարելի է բացատրել քաղբանտարկյալների ազատման խնդիրը չլուծելու փաստը: Պատերազմող երկրում մարտնչողների և հերոսների տեղը բանտը չէ, և սեփական ժողովրդին վախի մեջ պահելը անհեռանկար գործ է, իսկ վախի սերմանումը սեփական երկրում պետք է խստիվ արգելվի, մեզնից պետք է վախենան միայն մեր թշնամիները: Այս` այլընտրանք չունեցող սկզբունքի վրա կառուցված լուծումը միայն կարող է լինել էլեգանտ և պատվաբեր: Ուրեմն քաղբանտարկյալների ազատման խնդրի լուծումը գտնելը քաղաքական շախմատի գրոսմայստերների, իշխանության և ընդդիմության պատվի գործն է դարձել այսօր:


– Դուք նշեցիք, որ Մատենադարանի տարածքն ավելի անկանխատեսելի է: Կարելի՞ է ասել, որ ժողովրդի Ազատության հրապարակը նաև քաղաքական և քաղաքացիական մշակույթ է ձևավորում:


– Հրապարակը մշակութային տարածք է, իսկ Ազատությունը արժեք է` այդ հրապարակում առկա են նաև քաղաքական մշակութի արժեքներ: Այդ հրապարակում կանգնած մարդը ամբոխի մաս չի, նա ըմբոստ, ազատասեր ժողովրդի արժանի զավակ է: Ինքը` հրապարակը, խոհեմություն է թելադրում ժողովրդին: Այդ հրապարակը մեր քաղաքական պատմության կարևոր մաս է, և չի կարելի նսեմացնել հրապարակի համար մղվող պայքարի նշանակությունը և ձեռք բերած հաջողությունը: Ազատության հրապարակը ժողովրդի քաղաքացիական դաստիարակության կարևոր հանգրվանն է:Այստեղ խաղացող երեխաները քաղաքացի կդառնան, եթե տեսնեն, որ իրենց հայրերը և մայրերը ունեն ազատ խոսքի իրավունք և քաղաքական տարածք:


– Տիկին Հարությունյան, իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանին բարևել-չբարևելու խոսակցությունները: Ձեր կարծիքով, ո՞վ էր ճիշտ այս իրավիճակում:


– Ազատության հրապարակի վերադարձը իր իսկական տիրոջը քաղաքական մեծ իրադարձություն է, բայց ցավալի է, որ այդ կարևոր իրադարձության քննարկումը մեր ուշադրությունը շեղեց բուն իմաստից, և քննարկման առարկա դարձան ոչ թե այդ կարևոր իրադարձության քաղաքական իմաստը և հետևանքները, այլ շատ պարզունակ և կենցաղային մի հարց, այն է` թե ինչու Լևոն Ակոպովիչը անձամբ չբարևեց Րաֆֆի Ռիչարդովիչին (ներողություն ռուսիզմի համար): Բարևել-չբարևելու դրվագի ուռճացումը նեղմտության կամ փոքրամտության փայլուն օրինակ է: Մեզանում մեծամտությունն է թերություն համարվում, բայց, ըստ իս, փոքրամտությունը կամ նեղմտությունը է՛լ ավելի մեծ թերություն է, և հենց դրա պատճառով մենք բազմիցս լուրջ կորուստներ ենք կրել և վերածվել ենք միկրոժողովրդի: Ասածս վերաբերում է մեր բոլոր այլ հաղթանակներին, ինչպես նաև Ազատության հրապարակի վերանվաճման նշանակությունը նսեմացնելուն: Նույնը վերաբերում է արցախյան պատերազմում հաղթանակին պատշաճ նշանակություն չտալուն, այդ հաղթանակը չծառայեցնելուն մեզանում ոգու հեղափոխություն կատարելուն: Չի կարելի այդքան փոքրացնել մեր հաղթանակների դերը, այդ թվում` նաև այդ կարևոր քաղաքական իրադարձությունը, որը տեղի ունեցավ մարտի 17-ին: Ես այդ պատմությունից շատ տխրեցի, բայց երբ խոսակցությունը բարևել-չբարևելուց բարձրացավ մինչև սկզբունքներ, գտա մի լուսավոր կետ: Ընդհանրապես այս ամենի ավարտը լավատեսական է` մասնավորապես այն մասում, երբ Րաֆֆին ասաց, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև համագործակցության եզրեր են գտնվել: Դա լավ լուր է նաև այն առումով, որ հանգուցալուծեց և վերջի բերեց այս տխուր պատմությունը: Կարծում եմ, որ Ազատության հրապարակի աուրան մեծապես օգնեց երկու կողմերին գտնելու լավատեսական և բարձր հանգուցալուծում: Այս պատմությունը վերջացել է, և այժմ անհրաժեշտ է, որ ժողովուրդը քաղաքական բարձր մշակույթով տնօրինի իր հրապարակը, իսկ քաղաքապետարանն էլ` ինչպես վայել է քաղաքի իմաստուն կառավարչին, ազատի հրապարակը և տա այն իր իսկական տիրոջը` քաղաքացիական հասարակությանը:


Տիկին Հարությունյան, առաջիկայում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, և այսօր շատ է խոսվում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իր ազատության ծոմով կարողացավ բարձրացնել «Ժառանգություն» կուսակցության վարկանիշը: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականի հետ:


– «Ժառանգությունը» փոքր կուսակցություն է, իսկ փոքր կուսակցությունները ժամանակակից աշխարհում իրենց ուրույն դերն ունեն` նոր իդեաների և գաղափարների տարածումը նրանց մենաշնորհն է : Այդ առումով «Ժառանգությունը» իր տեղն ունի մեր քաղաքական կյանքում: Ես կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը որոշակիորեն ազդեցին կուսակցության վարկանիշի վրա, «Ժառանգությունը» ավելի տեսանելի դարձավ, ինչը և՛ լավ է, և՛ վատ, քանզի դրանից հետո ավելանալու են և՛ սպասումները, և՛ քննադատները: Հովհաննիսյանի ակցիան լավն էր, և եթե սրան հաջորդի ընդդիմության շարքերում «Ժառանգության» տեղի ճիշտ որոշումը, ապա դա կբազմապատկի այս ակցիայի դրական արդյունքը: Բայց սպասենք ապագային:


– Իսկ համաձա՞յն եք այն հոռետեսական գնահատականների հետ, թե մարտի 17-ին ժողովրդին տուն ուղարկելով Լևոն Տեր-Պետրոսյանը հիասթափեցրեց նրանց:


– Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ուժի առաջնորդ է, և ինքն է որոշում այդ ուժի մարտավարությունը, որովհետև պատասխանատվությունը ամբողջովին իր վրա է: Պետք չէ անընդհատ քննարկել շարժման մարտավարության հարցը: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքական գործընթացներին մասնակցում է մեր ժողովրդի շատ փոքր մասը, և դժվար է խոսել ամբողջ ժողովրդի անունից: Ամեն մի երևանցի է տոնում հրապարակի վերադարձը և ուրախանում դրա համար: Կարելի է նաև տոնել այդ օրը միասին, սակայն ավելի կարևոր էր քննարկել իրավունքների խնդիրը և այն, թե ինչպես անել որպեսզի մարդիկ իրենց զգան քաղաքի և հրապարակի տերը: Պետք էր խոսել ժողովրդի քաղաքական տարածք ունենալու իրավունքի և այն մասին, թե ինչ երաշխիքներ է պետք ստեղծել, որ այդ իրավունքը պահպանվի: Այսօր պետք է մտածել և հարց բարձրացնել, թե արդյո՞ք հրապարակը դարձավ ժողովրդի սեփականությունը, և արդյո՞ք վաղը չի գտնվի նեղմիտ մի փողատեր, ով իր «գարեջրի բուդկան» կդնի Ազատության հւապարակի կենտրոնում:


– Իսկ կթողնի՞:


Չի թողնի, եթե իրեն զգա քաղաքի և հրապարակի տեր և ունենա իր իրավունքը պաշտպանելու մեխանիզմ: Մենք չենք կարող թողնել Ազատության հրապարակի ճակատագիրը բախտի քմահաճույքին,կամ հուսը դնել Րաֆֆիի ծոմի վրա,կամ էլ նրա վրա, որ քաղաքային իշխանություններում ևս հայեր են և կբավարարվեն քաղաքական հրապարակով, իսկ Ազատության հրապարակը կթողնեն հասարակությանը: Այդ առումով կարծում եմ, որ այս քաղաքական էպոպեայի հաջորդ քայլը պետք է ձեռնարկվի քաղաքացիական հասարակության կողմից: Այդ քայլը պետք է լինի քաղաքապետարանի և քաղաքացիական հասարակության միջև հրապարակի տնօրինման մասին սոցիալական կոնտրակտի կնքումը` Ազատության հրապարակի տնօրինման գործում վերջինների իրավունքները և պարտականությունները հստակեցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում