Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Ռուսաստանում գործարարների նկատմամբ ճնշումները կարող են ընդգրկել ռուս և ռուսահայ նոր շրջանակներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի McKinsey & Co ընկերության տնօրեն, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:

-Դուք այս օրերին Հայաստանում եք Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում: Վարչապետն իր ելույթում անդրադարձավ սփյուռքահայ գործարարների՝ Հայաստանում ներդրումներ անելուն, Արա Աբրահամյանն էլ խոսեց համահայկական տնտեսական ֆորում ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը: Այս ամենը արդյո՞ք սփյուռքահայերին հույս կներշչի Հայաստանում ներդրումներ անելու:

-Ես երկու խնդիր կառանձնացնեի: Առաջին՝ ներդրումներ կատարելը պահանջում է որոշակի ներդրումային միջավայր, որտեղ ներդրումները կարող են բարենպաստ արդյունք ապահովել: Եվ սա շատ գործոններից է կախված՝ սկսած նրանից, որ պետք է լինեն ռեսուրսներ, որոնք այդ ներդրումների արդյունքում կապիտալիզացվում են, վերածվում տնտեսական արդյունքի, վերջացրած նրանով, որ աշխարհաքաղաքական իրավիճակը պետք է կայուն լինի, որպեսզի ռիսկերի չենթարկվեն, երկրի ներսում սեփականության իրավունքները պետք է պաշտպանված լինեն, պետք է լինի հավասար մրցակցային դաշտ և այլն: Այդ իմաստով Հայաստանում իրավիճակը չափավոր բարենպաստ է, որովհետև բոլոր դեպքերում մի կողմից կա աշխարհաքաղաքական անկայունությունը, որը պարուրում է Հայաստանը, կա Հայաստանի շրջափակման գործոնը, Հայաստանի ներքին մրցակցության անհամաչափ վիճակը, մասնավորապես և՛ վարչապետին, և՛ կառավարող քաղաքական շրջանակներին մոտ կանգնած գործարարների որոշակի արտոնյալ դիրքը, որը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Դրանով հանդերձ համարում ենք, որ Հայաստանում հնարավոր են ներդրումային ծրագրեր:

-Այսինքն՝ պետք է աշխատել խաղի՝ նրանց սահմանա՞ծ կանոններով:

-Կան ոլորտներ, որտեղ բավական լուրջ են մենաշնորհները, և խաղի կանոնները թափանցիկ չեն, և կան ոլորտներ, որտեղ խաղի կանոնները ավելի հասկանալի են ներդրողների համար, և մենք խրախուսում ենք և ներդրումներ կատարում այն ոլորտներում, որտեղ խաղի կանոններն ավելի հասկանալի են: Դա, ենթադրենք, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտներն են: Ոլորտներ կան, որ, ցավոք, հասկանալի է, այդտեղ ներդրումային միջավայրը բարենպաստ չէ: Իհարկե վարչապետը լավ ելույթ ունեցավ, բայց ես կոչ կանեմ վարչապետին՝ խոսքերի հետևում գործ պետք է լինի, մենք պետք է տեսնենք, որ սեփականության իրավունքները պաշտպանվում են, որ ներդրողների իրավունքները պաշտպանված են, հարկային դաշտը թափանցիկ է, որ ներդրողների և ընդհանրապես երկրի տնտեսության մեջ գործողների նկատմամբ չկա կամայական վերաբերմունք: Սա շատ կարևոր է: Ես կարծում եմ, որ եթե առաջիկա տարիներին երկրի խնդիրները լուծում գտնեն, իսկ դրա հնարավորությունները մենք տեսնում ենք,  մենք կարող ենք ակնկալել, որ առաջիկա տարիներին ներդրումների հոսքը երկիր կավելանա, որովհետև դրա հնարավորությունները մենք տեսնում ենք, մասնավորապես հիմա Ռուսաստանը հայտնվել է պատժամիջոցային շրջափակման մեջ, դա բերել է նրան, որ Ռուսաստանի շուկան մեզ համար ավելի մատչելի է դարձել: Բավական ակնառու է, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվն ավելացել է այս տարվա ընթացքում, Ռուսաստան Հայաստանից սննդամթերքի արտահանումն ավելանում է, այսինքն՝ հնարավորությունները կան, բայց մենք պետք է այդ հնարավորություններն օգտագործենք, և իշխանությունն այդ իմաստով ավելի նախանձախնդիր պետք է լինի, քան մինչև հիմա եղել են:

-Ռուսաստանի սփյուռքը որքանո՞վ է պատասխանատվություն կրում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների համար:

-Ռուսաստանում սփյուռքը երկու միլիոնից ավելի մարդ է  ներկայացնում, և չի կարելի համապարփակ գնահատականներ տալ, թե սփյուռքը այսիպիսին է, այնպիսին է: Իմ անունից կարող եմ խոսել՝ Ռուսաստանի սփյուռքի ամենամեծ տարբերությունը մնացած բոլոր սփյուռքի համայքներից, նրանում է, որ Ռուսաստանի սփյուռքի  առաջին երեք-չորրորդն առաջին սերնդի ներգաթյալներ են: Եթե նայում են Միացյալ Նահանգները, Եվրոպան, Մերձավոր Արևելքը, դրանք երրորդ կամ չորրորդ սերունդ են, մենք առաջին սերնդի ներգաղթյալներ ենք: Ռուսաստանի սփյուռքի կեսը ձևավորված է այսօրվա Հայաստանից ներգաղթի արդյունքում, նաև ես: Եվ այս իմաստով ռուսաստանյան սփյուռքի կապը Հայաստանի հետ ավելի անմիջական է, որովհետև դա ոչ միայն կապված է պատմական հիշողության հետ, մշակույթի և ինքնության հետ, բայց ընկերների, բարեկամների, հարազատների և այլն: Ռուսաստանի սփյուռքի զգալի մասը ունի նաև այստեղ տնտեսական շահեր, ակտիվ գործունեություն և այլն: Այդ իմաստով Ռուսաստանի սփյուռքը ինչ-որ իմաստով ավելի մոտ է և Հայաստանի իրականությանն ավելի իրական մաս է կազմում: Այդ իմաստով ես չէի ուզենա հակադրել ռուսաստանյան սփյուռքը սփյուռքի մյուս մասերին, քանի որ սփյուռքի մյուս մասերն էլ ինչ-որ իմաստով ավելի նախանձախնդիր են Հայաստանի նկատմամբ: Ռուսահայ սփյուռքը, համակարգի մաս կազմելով,  համակարգի նկատմամբ այդքան պահանջատեր չէ: Սա էլ մյուս տարբերությունն է, որն այդքան դրական տարբերություն չէ: Լավ կլիներ, որ ռուսաստանյան սփյուռքն ավելի նախանձախնդիր լիներ, բայց բոլոր դեպքերում Հայաստանում ներդրումային պոտենցյալի տեսանկյունից ռուսահայ սփյուռքը իհարկե շատ կարևոր գործոն է, որովհետև նա ունի խոշոր կապիտալ, ընդ որում՝ ոչ կենտրոնացած մեկ մարդու կամ ընտանիքի ձեռքում, այլ բաշխած բազմաթիվ ընտանիքների, բազմաթիվ ներդրողների մոտ: Նա ունի իրավիճակի պատկերացում, ունի կապեր, ունի նաև Ռուսաստանի ներսում գործունեություն ծավալելու հնարավորություն, և Ռուսաստանն ու Հայաստանն իրար հետ կապելու հնարավորություն: Ուստի ռուսահայ սփյուռքի դերը շատ մեծ է, և առաջիկայում այն կարող է շատ դրական լինել, բայց պետք է այդ ուղղությամբ աշխատել:

-Որքանո՞վ է Ռուսաստանի սփյուռքն անհանգստացած գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորումից և ի՞նչ քայլեր է անում այդ ուղղությամբ:

-Բնականաբար անհանգստացած ենք Լևոն Հայրապետյանի ճակատագրով, բայց Լևոն Հայրապետյանի ճակատագիրը պետք է նայել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Երեկ չէ առաջին օրը Ռուսաստանում ձերբակալվեց Վլադիմիր Եվտուշենկովը նույն գործի շրջանակներում, որը Ռուսաստանի 20 ամենահարուստ և ազդեցիկ գործարարներից մեկն է: Այսինքն՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանում տեղի է ունենում ընդհանուր գործարարների նկատմամբ ճնշումների ուժեղացում, և ցավոք, պարոն Հայրապետյանի նկատմամբ գործողությունները, ըստ էության, նույն շղթայի օղակներից մեկն են: Եվ շատ ցավալի կլինի ոչ միայն եթե Լևոն Հայրապետյանի իրավիճակը բարենպաստ հանգուցալուծում չստանա, այլև շատ ցավալի կլինի, եթե ընդհանրապես այդ պրոցեսը շարունակվի: Եվ այդ դեպքում ավելի մեծ շրջանակներ ընդգրկի, և՛ ռուս գործարարների, և՛ ռուսահայ գործարարների: Դա մեր բոլորի համար շատ ցավալի կլինի: Շատ ցավալի է, քանի որ դա կբերի հնարավորությունների ահավոր կորստի, դա պետք է նկատի ունենալ: Իհարկե, Լևոն Հայրապետյանին մաղթում ենք այս իրավիճակի արագ հանգուցալուծում, բայց նաև հասկանում ենք, որ այս իրավիճակը, ցավոք, իրականում խորը արմատներ ունի և միայն իր անձին չի վերաբերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում