Tuesday, 16 04 2024
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

«ՀՀ տնտեսությունն իրականում շարունակում է անկում ապրել»

Ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել էր փետրվարի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները` նվազման ուղղությամբ վերանայելով նաեւ հունվարի ցուցանիշները:

Մինչ այդ վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը հասցրել էին հունվարի ցուցանիշները համարել «հուսադրող»: Սակայն եթե նախկինում հունվարի համար արձանագրված էր տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) 7.7% մակարդակ, իսկ շինարարության բնագավառում 0.9% աճ, ապա վերանայվելով վերջիններս դարձվեցին համապատասխանաբար 6.6% եւ -11.7%: Իսկ փետրվարի ՏԱՑ-ը 1.4% է, շինարարության անկումը` 4.1%, արդյունաբերության աճը` 2.6%, գյուղատնտեսությանը` 0.1%: Ի՞նչ են ցույց տալիս այս թվերը, արդյո՞ք ՀՀ տնտեսությունը վերականգնման փուլում է:

«ՏԱՑ-ը տնտեսական աճի տեսակետից ոչինչ չտվող ցուցանիշ է: Իրականում մենք 2011թ.-ին տնտեսական անկում ունենք, ոչ թե աճ», – կարծում է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: «ՏԱՑ-ը ցույց է տալիս, թե ռեսուրսների կամ սպասումների ինչ բաշխվածություն մենք ունենք: Բայց դա չի կարող ուղղակիորեն նշանակել, որ մեր տնտեսությունը վերելքի փուլում է: Փետրվարի այդ հիմնական եւ հունվարի վերանայված մակրոցուցանիշները ցույց են տալիս, որ իսկապես մեր տնտեսությունը չի վերականգնվում: Եթե անգամ հետընթաց չկա, ապա տնտեսությունը տեղում դոփում է: Եթե շինարարության այդ անկումը, գյուղատնտեսության նույն մակարդակի մնալը, արդյունաբերության աննշան աճը մենք համեմատենք նաեւ սպառողական գների ինդեքսի հետ, ապա կտեսնենք, որ մեր տնտեսությունը անկում է ապրում: Կարծում եմ` մարտին, երբ հրապարակվի նաեւ ՀՆԱ-ի վերաբերյալ ցուցանիշը, ավելի ակնհայտ կդառնա այս ցուցանիշների իրական վիճակը եւ կհաստատվի մեր այն պնդումը, որ ՀՀ տնտեսությունը շարունակում է անկումը», – ասում է Ա.Մինասյանը:

Հարցին, թե գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ մեր իշխանությունների վերջին շրջանի «ուշադրությունը» ինչպե՞ս կգնահատի, արդյո՞ք ադեկվատ էր բարձրաստիճան պաշտոնյաների վարքագիծը (օրինակ` կով կթելու վերաբերյալ վարչապետի «հորդորները» գյուղացիներին), Ա.Մինասյանը պատասխանեց, որ դեռեւս բյուջետային քննարկումների ժամանակ իրենց խմբակցությունը շեշտել է` գյուղատնտեսության բնագավառում պետք են արմատական փոփոխություններ: «Ցավոք, կառավարությունը մերժեց այն առաջարկները, որոնք կարող էին առնվազն 10 տոկոս աճ ապահովել այս ոլորտում` առանց որեւէ հիմնավորման: Բյուջեն հաստատվելուց 2 ամիս հետո նախագահի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ բարձրագույն իշխանությունը գիտակցում է, որ սխալներ է թույլ տալիս: Սակայն ես հույս չունեմ, որ նախագահի այս խոսքը ի վիճակի են կյանքի կոչել այն անձինք, որոնք արդեն իսկ ցույց են տվել իրենց անձեռնահասությունը խնդիրները լուծելու ուղղությամբ», – ասաց Ա.Մինասյանը: Ըստ նրա` այսօր հողը կորցրել է իր բարձր արտադրողականությունը, ոռոգման համակարգում իրականացվող քաղաքականությունը ընդհանրապես անիմաստ է դարձրել հողի մշակումը, մշակաբույսերի եւ այլ գյուղմթերքների ոլորտում չկա միասնական կոնցեպտուալ քաղաքականություն: «Եթե մենք ուզում ենք գյուղատնտեսությունում կտրուկ աճ ապահովել, իմ խորին համոզմամբ, ամբողջությամբ պետք է անվճար դարձնենք ոռոգման համակարգը: Հողի որակական հատկանիշների բարելավման ուղղությամբ կտրուկ միջոցառումներ պետք է իրականացնել` թե՛ պարարտանյութերի զանգվածային ներառմամբ, թե՛ առանձին հողատարածքների ցանքաշրջանառության կազմակերպման ուղղությամբ, ինչը չի արվում: Միջատների, կրծողների դեմ համատարած պայքար պետք է իրականացվի: Այսօրվա կցկտուր կիսատ-պռատ եւ գյուղացիական առանձին տնտեսությունների վրա թողնվող պայքարը ոչ մի օգուտ չի տալիս: Որքան էլ գյուղնախարարը գնա գյուղացու մոտ, նախագահը կոչ անի, վարչապետն էլ փորձի կթվորուհիներին խորհուրդ տալ, դրանով հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացվել», – նշեց տնտեսագետը:

Իսկ հարցին, թե բարձրորակ սերմնացուների ներկրումը եւ տրամադրումը ի՞նչ արդյունավետություն կարող է ունենալ` պատասխանեց, որ սա նոր բան չէ եւ նախկինում էլ են նման ծրագրեր իրականացվել: «Նախկինում կար նաեւ աջակցություն 35 հազարական դրամների տեսքով: Փոխանակ մտածեին` ինչպես պետք է համակարգը զարգացնեն եւ մասնագիտացնեն գյուղատնտեսության այդ սեկտորում բարձր որակի սերմնացուի արտադրությունը, գնացին այլ տարբերակով: Հայտարարում են, որ բարձր որակի սերմնացու են տալիս, իսկ գյուղացին պետք է վճարի 1-2 հարաբերակցությամբ, բայց մնացածը հայտնի չէ` ինչ է անելու:

Կա՛մ պետք է հանի շուկա` վաճառելու, իսկ շուկայում գինը անկանոն է, իսկ բերքի ստացման վրա զգալի ծախս է կատարված, կա՛մ պետք է պահպանի հաջորդ տարվա համար ինչ-որ մի նպատակով: Բայց այստեղ հստակ էր խնդիրը, եւ 2011թ.-ի բյուջեի մեր առաջարկում էլ կար, այն է` կառավարությունը պետք է այդ սերմնացուից ստացված մնացած բերքը մթերի` դրա երկրորդ վերարտադրությունը ՀՀ գյուղատնտեսության այլ շրջաններում կամ նույն շրջանում կազմակերպելու նպատակով», – նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում