Ֆինլանդիայում ձերբակալված 2 վրացի ֆուտբոլիստները, որոնք մեղադրվում էին պայմանավորված խաղեր անցկացնելու համար, ազատ են արձակվել, հաղորդում է Кавказ-Пресс-ը:
Ֆուտբոլիստներից մեկն ազատ էր արձակվել առանց դատալսման, անմիջապես հարցաքննությունից հետո: Ֆինլանդիայում Վրաստանի հյուպատոս Դավիթ Բաքրաձեն գործակալությանը հայտնել է, որ Ֆինլանդիայում պայմանավորված խաղերի գործով քննությունը շարունակվում է, ուստի բացառված չէ, որ վրացի ֆուտբոլիստներին կրկին կանչեն հարցաքննության:
Հիշեցնենք, որ ֆիննական ոստիկանությունը պայմանավորված խաղեր անցկացնելու կասկածանքով վերջերս ձերբակալել էր ֆիննական թիմերում խաղացող մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում` վրացի լեգեոներներ Պավլե և Վալտեր Խորգուաշվիլիներին: