
Ոմանք նրանց սիրում են, իսկ ոմանք ատում են: Բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ամենահզոր ու տնտեսապես զարգացած երկրներից է աշխարհում, այդ պատճառով նրա հետ հաշվի չնստել ուղղակի հնարավոր չէ: Գրեթե բոլորը շատ են լսել ամերիկացիների ամենօրյա կյանքի մասին, որ նրանք չեն կարող ապրել առանց արագ սննդի և վառ արտահայտված ինտելեկտ չունեն: Bigpecture.ru-ն ներկայացրել է 20 վստահելի փաստեր ԱՄՆ-ի մասին, որոնք հիմնված են հետաքրքիր վիճակագրական տվյալների վրա:
1. 8 ամերիկացիներից 1-ը մի ժամանակ աշխատել է «Մաքդոնալդսում»։
2. Apple ընկերությունը ավելի շատ փող ունի, քան ԱՄՆ-ի գանձարանը։
3. Մոնտանայում կովերի ու մարդկանց հարաբերակցությունը 3։1 է։
4. Մեկ ամերիկացին այնքան ռեսուրսներ է օգտագործում, որքան 32 քենիացիները։
5. Ամերիկյան քոլեջների որոշ մարզիկներ իսկական հայտնիների համբավ ունեն, չնայած նրանք սովորական ուսանողներ են, ովքեր գործունեություն են ծավալում արտադպրոցական միջոցառումներում։
6. Չնայած ամերիկացիների մեծամասնությունը խոսում է անգլերեն, բայց ԱՄՆ-ում չկա պաշտոնական պետական լեզու։
7. 3 ամերիկացիներից 1-ը տառապում է ճարպակալումից։
8. Ամերիկացիների 25%-ը հավատում է ռեինկարնացիային։
9. Ծխախոտ օգտագործելը օրինական է դեռահասների համար, սակայն անօրինական է ծխախոտը դեռահասներին վաճառելը։
10. Բժիշկների սխալներից առաջացած մահացությունները իրենց հաճախականությամբ վեցերորդն են ԱՄՆ-ում:
11. Վիրջինիա նահանգում ավելի շատ նախագահներ են ծնվել, քան ցանկացած այլ պետությունում։
12. Ամերիկացիների 27%-ը համարում է, որ ԱՄՆ-ն երբեք չի եղել Լուսնի վրա։
13. Եթե դուք 10 դոլար ունեք և պարտքեր չունեք, ապա հարուստ եք ամերիկացիների 25%-ից։
14. Ամեն օր ԱՄՆ-ում վաճառվում է 404 687 ք.մ պիցցա։
15. Ամերիկացիները իրենց կյանքի մոտավորապես 4,4 տարին ծախսում են իրենց յուրաքանչյուր աշխատավայրում։
16. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը պահպանում է ոչ միայն գիտապատմական տվյալները, այլև հրապարակված թվիթները։
17. Չոր օրենքի ժամանակ ԱՄՆ-ի կառավարությունը սկսել է թունավորել գարեջուրը, ինչը բերել է հազարավոր մարդկանց թունավորման
18. ԱՄՆ-ում երեխաների 40%-ը ծնվում է չամուսնացած կանանցից
19. ԱՄՆ-ում ամեն օր ուտում են 2 մլն հավ:
20. ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որտեղ դրոշը հնարավոր է տեսնել գրեթե ամենուրեք: