Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային։ Այս մասին ասվում է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
«Հայ-ուկրաինական տնտեսական փոխգործակցության ընդլայնման գործում կառավարության ղեկավարն ընդգծել է առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում գործակցության զարգացման ու միջտարածաշրջանային կապերի սերտացման հեռանկարների շուրջ։ Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում քննարկվել են առաջիկայում կայանալիք բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների և տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքների կազմակերպման մանրամասներ։ Հայ և ուկրաինացի գործարարների միջև շփումների ակտիվացման առումով փոխադարձաբար կարևորվել է գործարար համաժողովների անցկացումը»,- նշված է այդ հաղորդագրությունում:։