Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Մոսկվան աբխազների ձեռքով տեր է դառնում Լուժկովի սեփականությա՞նը

Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի ձեռքից մտադիր են խլել Գագրայի ստալինյան ամառանոցը: Այս մասին, ըստ Новости-Грузия գործակալության, հայտնում է Life News կայքը:

Կայքի տվյալներով, Աբխազիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Մերաբ Քիշմարիան հաստատել է փաստը, որ Լուժկովը Գագրայից Սուխում ընկած հատվածում մի քանի անշարժ գույք ունի: «Քանի որ այդ հողերը պետական նշանակության են, պետք է հանձնվեն աբխազական կառավարության տնօրինմանը»,- հայտարարել է Քիշմարիան:

Նա հայտնել է, որ Լուժկովին են պատկանում Գագրայի ստալինյան ամառանոցը, «Ամրա» առողջարանը, «Գագրիպշ» և «Կոլխիդա» հանգստյան տները, ինչպես նաև Գագրայի ծովափնյա մի զգալի հատված, Սուխումի «Ռիցա» և «Աբխազիա» հյուրանոցները և քաղաքի կենտրոնում մի մեծ հողակտոր, որի վրա կառուցվում է զվարճանքների կենտրոն և գոլֆի ակումբ: Այդ անշարժ գույքը, ըստ Քիշմարիայի, Լուժկովը ստացել է օգտագործելով իր վարչական լծակները: «Միակ բանը, որը նվիրատվություն է Աբխազիայի կառավարության կողմից, Գագրայում մի հողատարածք է»,- նշել է աբխազ պաշտոնյան:

ՌԴ ԱԳՆ-ում Life News-ի աղբյուրները հաստատել են, որ ռուսական կառավարությունը մտադիր է վերադարձնել Աբխազիայի իր սեփականությունը: «Այն հողատարածքները, որոնք պետական են եղել ու այնուհետև ոչ պատշաճ կերպով յուրացվել են մասնավոր անձանց կողմից, կվերադարձվեն Ռուսաստանի ու Աբխազիայի կառավարություններին»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից: Նրանք նաև ավելացրել են, որ աբխազական կողմին կանցնեն այն առողջարանները, որոնք մեծ ներդրումներ չեն պահանջում, իսկ մյուսները կմնան որպես Ռուսաստանի սեփականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում