Instagram լուսանկարային ծառայութունը, որին մեղադրել էին օգտատերերի լուսանկարները գովազդային նկատառումներով կիրառելու մտադրության մեջ, հերքել է այդ հաղորդագրությունները,- հաղորդում է CNET News-ը:
Instagram-ի ղեկավար Քևին Սիսթրոմը իր բլոգում ներողություն է խնդրել օգտատերերից համաձայնագրի այն կետի համար, որը խառնաշփոթ է առաջացրել, և խոստացել է մոտ ապագայում ուղղել սխալը:
Instagram-ի նոր օգտատիրական համաձայնագիրը հրապարակվել էր դեկտեմբերի 18-ին և դժգոհության ալիք էր բարձրացրել համակարգի օգտատերերի շրջանում: Այս համաձայնագրի կետերից մեկի համաձայն լուսանկարային ծառայությունն, ըստ իր հայեցողության, իրավունք ունի օգտագործել օգտատերերի լուսանկարները, այդ թվում՝ նաև գովազդում: Այդ կանոնի համաձյն՝ Instagram-ը և ցանկացած այլ ընկերություն կկարողանային օգտատերերի լուսանկարներն օգտագործել իրենց նպատակների համար: Դա համակարգը կվերածեր խոշորագույն, ընդ որում՝ անվճար լուսանկարային նյութերի բազայի:










































