ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այսօր այցելեց Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոստիկանապետը հետաքրքրվեց Հովհաննիսյանի առողջական վիճակով և հարցրեց` չունի՞ արդյոք որևէ բողոք, ինչին Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ նորմալ է վրանը տեղադրելուց հետո:
Հանդիպումից հետո զրուցելով հավաքվածների հետ` Ալիկ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու էր այդքան ժամանակ արգելվում վրանի տեղադրումը Ազատության հրապարակում.
«Վրանի տեղադրումն արգելվում էր, քանզի շատ այլ ուժեր, որոնք, չունենալով որևէ մտահոգություն` ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, մտադիր էին, առիթից օգտվելով, վրան տեղադրել այստեղ: Իսկ թույլ տալ, որ ամեն մեկը վրան տեղադրի քաղաքի կենտրոնում` չի կարելի»: