BlackBerry սմարթֆոներ արտադրող Research in Motion (RIM) ընկերության ակցիաները երեկ բավականին մեծ անկում են արձանագրել` կորցնելով իրենց գնի 12%-ը:
Նման անկումն արձանագրվել է այն բանից հետո, երբ ընկերությունում հայտարարել են, որ այս եռամսյակի եկամուտները կանխատեսվածից զգալիորեն ցածր են լինելու, հաղորդում է BBC-ն:
RIM-ին չի օգնել նույնիսկ այն հանգամանքը, որ հրապարակվել է 2010թ. 4-րդ եռամսյակի եկամուտների վերաբերյալ զեկույցը, որը կազմել է 934 մլն դոլար:
Շատ մասնագետեր նշում են, որ անկման պատճառը ընկերության կողմից PlayBook պլանշետային համակարգչի արտադրության համար իրականացված մեծ ծախսերն են: Այդ համակարգիչը վաճառքի է հանվելու 2011թ. ապրիլի 19-ից` ԱՄՆ-ում և Կաբադայում և արժենալու է 496-699 դոլար:
Անկմանը նպաստել է նաև BlackBerry սմարթֆոների նկատմամբ հետաքրքրության որոշակի կորուստը այդ արտադրանքի սպառման հիմնական շուկայում` Հյուսիսային Ամերիկայում: