Արաբական Միացյալ էմիրությունները ամերիկյան «Սիկորսկի» կորպորացիայից կգնեն 60 Black Hawk ուղղաթիռ: Գործարքի գինը կազմել է $300 մլն:
Այս պայմանագիրը ստորագրվել է Դուբայի ուղղաթիռային սալոնի բացման առաջին օրը: Reusters-ը, մեջբերելով կորպորացիայի փոխնախագահ Ջոզեֆ խոսքերը, նշում է, որ առաջին 40 ուղղաթիռները Դուբայ կառաքվեն արդեն 2011թ. փետրվարին: «Մեր ուղղաթիռներն արդեն գնել են Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Եգիպտոսը եւ Բահրեյնը: Հիմա մեր նշանակետը Քուվեյթն ու Բահրեյնն են»,- ասել է Ջիգանտելլին:
Ուղղաթիռների գնված մոդելը կարող է տեղափոխել մեկ հետեւակային ջոկ կամ գնդացիր՝ ողջ կոմպլեկտացիայով:
Black Hawk ուղղաթիռները նաեւ նախատեսված են ռադիոէլեկտրոնային հետախուզման, բժշկական նպատակների համար: