Իսրայելական ռազմական «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնը (ТАА) հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել ռուսական «Օբորոնպրոմ» կորպորացիայի հետ` անօդաչու ինքնաթիռներ մատակարելու վերաբերյալ: Պայմանագրի գինը կազմել է $400 մլն: Պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար: Ընկերություններն անցած տարի նախնական պայմանագիր էին ստորագրել, որով իսրայելական կողմը $50 մլն-ի անօդաչու թռչող սարքեր էր տրամադրել ռուսներին:
Պայմանագրի ստորագրման համար Մոսկվայից Իսրայել է ժամանել Ռուսաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Վիկտոր Խրիստենկոն: Այս պահին չի նշվում՝ կոնկրետ ինչ սարքավորումների մասին է խոսքը, սակայն հայտնի է, որ պայմանագրով նախատեսվում է տրամադրել պահեստամասեր, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում եւ անձնակազմի ուսուցում իրականացնել:
Ավելացնենք, որ դեռեւս ապրիլին իսրայելական մամուլում եղան հրապարակումներ, համաձայն որի՝ Ռուսաստանի տարածքում պետք է կառուցվի անօդաչու ինքնաթիռների գործարան, սակայն հունիսին այդ պայմանագրի վրա վետո է կիրառել: