Ferrari-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն լավագույնն է ճանաչվել 2012 թվականի մրցաշրջանի բոլոր թիմերի ղեկավարների միաձայն որոշմամբ:
«Ես հպարտանում եմ նման ձեռքբերմամբ: Իրավ, այս մրցաշրջանը առավելագույն մակարդակի վրա անցկացրեցի: Խաղաշրջանը շատ բարդ էր, և չեմ կարծում, որ կկարողանամ կրկնել այս արդյունքը: Ամեն դեպքում կփորձեմ ապացուցել, որ լավագույնն եմ, սակայն եթե դա ինձ չհաջողվի, ուրախ կլինեմ իմ տիտղոսը զիջել արժանի հակառակորդին»,- նշել է ավտոարշավորդը: