Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Հարություն Ա.-ի գործի դատական քննությունը:
Արարատի մարզի 37-ամյա բնակիչ Հարությունը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի հունվարի 20-ին Երևանի Նոր Արեշ թաղամասում գործող «G Hotel» հյուրանոցային համալիրի թիվ 3 առանձնասենյակում ոգելից խմիչք օգտագործած վիճակում բռնություն է գործադրել, դանակով սպառնացել ու իր նախկին կին Ա.-ի կամքին հակառակ փորձել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:
Հարությունին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Որպես խափանման այլընտրանքային միջոց՝ Հարությունի նկատմամբ կիրառվել է գրավը: